Բակո Սահակյանը շնորհավորել է Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետության նախագահին
Արցախի Հանրապետության նախագահ ԲակոՍահակյանը սեպտեմբերի 2-ին շնորհավորական ուղերձ է հղել Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետության նախագահ ԻգորՍմիրնովին.
«Հարգարժան Իգոր Նիկոլայի,
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների ու անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետության եղբայրական ժողովրդին` անկախ պետականության կազմավորման 21-րդ տարեդարձի առթիվ:
Այս տարիների ընթացքում Մերձդնեստրի ժողովուրդն ու իշխանությունները լուծել են պետականաշինության բարդ խնդիրներ, պաշտպանել են երկրի ազատությունն ու անկախությունը, դրել տնտեսության դինամիկ զարգացման հիմքերը եւ հաստատակամորեն կանգնել միջազգային ճանաչման ուղու վրա: Արցախում անկեղծորեն ուրախանում ենք ձեր բոլոր հաջողություններով:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետության ողջ ժողովրդին այս կարեւորագույն տոնի կապակցությամբ:
Խաղաղություն, բարգավաճում եւ բարեկեցություն ձեզ բոլորիդ»:
Բակո Սահակյանը շնորհավորել է Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետության նախագահին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին շնորհավորական ուղերձ է հղել Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետության նախագահ Իգոր Սմիրնովին.
«Հարգարժան Իգոր Նիկոլայի,
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների ու անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետության եղբայրական ժողովրդին` անկախ պետականության կազմավորման 21-րդ տարեդարձի առթիվ: Այս տարիների ընթացքում Մերձդնեստրի ժողովուրդն ու իշխանությունները լուծել են պետականաշինության բարդ խնդիրներ, պաշտպանել են երկրի ազատությունն ու անկախությունը, դրել տնտեսության դինամիկ զարգացման հիմքերը եւ հաստատակամորեն կանգնել միջազգային ճանաչման ուղու վրա: Արցախում անկեղծորեն ուրախանում ենք ձեր բոլոր հաջողություններով: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետության ողջ ժողովրդին այս կարեւորագույն տոնի կապակցությամբ: Խաղաղություն, բարգավաճում եւ բարեկեցություն ձեզ բոլորիդ»: