Կրակոցներ՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել է 9 հատ կրակված պարկուճ
Այսօր՝ հունիսի 29-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացու կողմից, ով հայտնել է, որ Բանավան թաղամասի 11 շենքի այգու մոտ կրակոցի ձայներ են լսվում և ըստ ահազանգողի, հնարավոր է՝ կրակոցներն արձակում են շների վրա։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ Ջրվեժ թաղամասի բնակիչ՝ 43-ամյա Էդգար Մ-ն նույն օրը, ժամը 06։30-ի սահմաններում Բանավան 11 շենքի մոտ գտնվող այգում իր մոտ եղած հրացանով կրակոցներ է արձակել։
Ոստիկաները դեպքի վայրում հայտնաբերել են 9 հատ կրակված պարկուճ։ Խուլիգանություն կատարելու կասկածանքով հայտնաբերված Էդգար Մ-ն բերման է ենթարկվում ոստիկանության Նոր Նորքի բաժին։
Փաստի առթիվ հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Նավասարդյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Հրացանը հայտնաբերվել է։