Լրահոս

01.09.2011 17:32


Թուրքիան վերջնաժամկետ է ներկայացրել Իսրայելին

Թուրքիան վերջնաժամկետ է ներկայացրել Իսրայելին

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե այն օրը, երբ կհրապարակվի «Ազատության նավատորմի» գործի հետ կապված ՄԱԿ–ի զեկույցը, այդ օրը կլինի Թուրքիայից ներողություն խնդրելու վերջին ժամկետը։ Նա նշել է նաև.

–Եթե մինչ այդ օրը Իսրայելը ներողություն չխնդրի, մենք կիրականացնենք  «Բ» ծրագիրը։ Թուրքիան Իսրայելին և միջազգային հանրությանը հայտնի որոշ պատժամիջոցներ կկիրառի։

«Բ» ծրագրի պատժամիջոցները ներառում են այնպիսի քայլեր, ինչպիսիք են  Իսրայելի նոր դեսպանին չընդունելը, թուրք–իսրայելական ռազմական և տնտեսական համագործակցության նվազեցումը և այլն։

Հիշեցնենք, որ Թուրքիան Իսրայելից պահանջում է ներողություն խնդրել 2010թ. «Մավի Մարմարա» նավի վրա իսրայելական զինվորականների իրականացրած հարձակման  համար։ Այդ իրադարձությունների զոհը դարձավ ինը թուրք։

Այս խորագրի վերջին նյութերը