2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խաղաթուղթը, ավելի ճիշտ՝ մուտիլովկան այն էր, որ իր հակառակորդները պատերազմ են բերելու, իսկ ինքը խաղաղության աղավնի է:
Նիկոլը խաղաղություն քարոզում էր նաև 2018-ի մայիսի 9-ից սկսած: Նիկոլի կինը փամփուշտներն էր ձուլում և զարդեր պատրաստում, ինչպես նաև Մեհրիբանին հրավիրում Արցախ՝ մուղամ լսելու, իսկ ինքն Ալիևի գովքն էր անում, թե բա կառուցողական է և ուզում է հարցի լուծում:
Նիկոլը մինչև 2020-ի սեպտեմբերի 27-ը առաջ էր քաշել գերխաղաղասիրական բանաձև՝ «Հակամարտության վերջնական լուծումը պետք է բավարարի Հայաստանի ժողովրդին, Ղարաբաղի ժողովրդին, Ադրբեջանի ժողովրդին»:
Թե ինչպես ավարտվեց Նիկոլի «խաղաղասիրական» առաքելությունը, հայտնի է:
Եթե «խաղաղասիրության» 1-ին փուլի գինը դարձավ Արցախի պետականության ու դրա տարածքների զգալի մասի կորուստը, ապա 2-րդ փուլիգինը կարող է դառնալ Հայաստանի պետականությունը:
Նիկոլն ասում է՝ պետք է զիջենք ու բավարարենք Թուրքիայի ու Ադրբեջանի բոլոր պայմաններն ու պահանջները, որպեսզի խաղաղություն լինի: Նաև ասում է, որ երաշխիք չունի, որ խաղաղություն կլինի բոլոր զիջումներից հետո:
Վերջին ինքնաասուլիսի ժամանակ նա խոսում էր այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի: Եվ սա այն դեպքում, երբ ինքը խաղաղություն էր քարոզում ու խոստանում: Այս մասով էլ Նիկոլը ոչ լեգիտիմ է, քանզի ասածների հակառակն է ապահովում: Ինչպես միշտ:
Ասել ենք ու կրկնում ենք, Նիկոլը ոչ թե խաղաղության աղավնի է, այլ պատերազմի ագռավ: Նա պատերազմի ու պարտության խորհրդանիշն է:
Իրական խաղաղությունը կարող է լինել այն դեպքում, երբ այդ խորհրդանիշը քերվի Հայաստանի վրայից:
Պատերազմի ագռավը
2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խաղաթուղթը, ավելի ճիշտ՝ մուտիլովկան այն էր, որ իր հակառակորդները պատերազմ են բերելու, իսկ ինքը խաղաղության աղավնի է:
Նիկոլը խաղաղություն քարոզում էր նաև 2018-ի մայիսի 9-ից սկսած: Նիկոլի կինը փամփուշտներն էր ձուլում և զարդեր պատրաստում, ինչպես նաև Մեհրիբանին հրավիրում Արցախ՝ մուղամ լսելու, իսկ ինքն Ալիևի գովքն էր անում, թե բա կառուցողական է և ուզում է հարցի լուծում:
Նիկոլը մինչև 2020-ի սեպտեմբերի 27-ը առաջ էր քաշել գերխաղաղասիրական բանաձև՝ «Հակամարտության վերջնական լուծումը պետք է բավարարի Հայաստանի ժողովրդին, Ղարաբաղի ժողովրդին, Ադրբեջանի ժողովրդին»:
Թե ինչպես ավարտվեց Նիկոլի «խաղաղասիրական» առաքելությունը, հայտնի է:
Եթե «խաղաղասիրության» 1-ին փուլի գինը դարձավ Արցախի պետականության ու դրա տարածքների զգալի մասի կորուստը, ապա 2-րդ փուլի գինը կարող է դառնալ Հայաստանի պետականությունը:
Նիկոլն ասում է՝ պետք է զիջենք ու բավարարենք Թուրքիայի ու Ադրբեջանի բոլոր պայմաններն ու պահանջները, որպեսզի խաղաղություն լինի: Նաև ասում է, որ երաշխիք չունի, որ խաղաղություն կլինի բոլոր զիջումներից հետո:
Վերջին ինքնաասուլիսի ժամանակ նա խոսում էր այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի: Եվ սա այն դեպքում, երբ ինքը խաղաղություն էր քարոզում ու խոստանում: Այս մասով էլ Նիկոլը ոչ լեգիտիմ է, քանզի ասածների հակառակն է ապահովում: Ինչպես միշտ:
Ասել ենք ու կրկնում ենք, Նիկոլը ոչ թե խաղաղության աղավնի է, այլ պատերազմի ագռավ: Նա պատերազմի ու պարտության խորհրդանիշն է:
Իրական խաղաղությունը կարող է լինել այն դեպքում, երբ այդ խորհրդանիշը քերվի Հայաստանի վրայից:
Կորյուն Մանուկյան