Քաղաքական

29.06.2022 16:54


Տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը կառողջացնի իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ

Տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը կառողջացնի իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ

Տնտեսական կապերի ապաշրջափակումը կծառայի Հարավային Կովկասում իրավիճակի առողջացմանը։ Ճեպազրույցի ընթացքում նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք միշտ ընդգծել ենք, որ Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային տնտեսական կապերի ապաշրջափակումն աշխատում է դրական միտումների ամրապնդման ուղղությամբ, ի վերջո՝ տարածաշրջանում իրավիճակի առողջացման համար»,-ասել է Զախարովան:

Երեք երկրների ղեկավարների պայմանավորվածությունների իրականացումը թույլ կտա Բաքվի ու Երևանի հարաբերությունների համալիր կարգավորում ապահովել:

Ավելի վաղ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել էր, որ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետների մասնակցությամբ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խումբը կարողացել է մերձեցնել Երևանի ու Բաքվի դիրքորոշումները շատ հարցերի շուրջ, որոնք կապված են, մասնավորապես, սահմանային և մաքսային հսկողության հետ:

Այս խորագրի վերջին նյութերը