«Տղաները դիրքից դիրք հաց և ջուր են տարել, իսկ փոխադրամիջոցը եղել է ձին». գերեվարվածի քույրը մանրամասներ է պատմում
Եղբայրս և իր ծառայակից ընկերները տասնյոթ օր անմարդկային պայմաններում են ապրել: Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Խծաբերդում գերեվարված զինծառայողներից մեկի քույրը:
«Դեկտեմբերի 13-ի առավոտյան եմ խոսել եղբորս հետ: Եղբայրս մոտավորապես տեղյակ էր, թե ինչ կարող էր լինել իրենց հետ: Անգամ զգուշացրեց, որ ինքն այդ օրը կարող է ընդհանրապես չզանգի՝ պատճառաբանելով, թե հեռախոսի մարտկոցը նստել է: Ավելի ուշ արդեն իմացանք դեպքի մասին: Մինչ այդ օրվա ընթացքում երեքից չորս անգամ խոսել ենք միմյանց հետ: Ասեմ, որ եղբայրս և իր ծառայակից ընկերները անմարդկային պայմաններում են գտնվել տասնյոթ օր: Դիրքից դիրք հաց և ջուր են տարել, իսկ փոխադրամիջոցը եղել է ձին: Չմեկնաբանեմ էլ, թե այս ամենը ինչպիսի վերաբերմունք է հայրենիքի սահմանը պահողին: Ու տասնյոթ օր տանջված վիճակում իրենք ընկել են գերի»,-ասաց գերեվարված պահեստազորայիններից մեկի քույրը: