Լրահոս

23.04.2009 14:10


Հայկ Դեմոյանը քաղաքական հարցերին չի պատասխանում

Հայկ Դեմոյանը քաղաքական հարցերին չի պատասխանում

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը հրաժարվել է պատասխանել «7 օր»-ի այն հարցին, թե ապրիլի 24-ից ընդամնեը մեկ օր առաջ Հայաստանի և Թուրքիայի համատեղ հայտարարությունը չի՞ խոչընդոտի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից «ցեղասպանություն» բառն օգտագործելուն։

- Քանի որ իմ կարգավիճակը շատ խոցելի է, ես շատ հաճախ փորձում եմ համատեղել Հայկ Դեմոյան վերլուծաբանին և Հայկ Դեմոյան Ցեղասպանության թանգարանի տնօրենին։ Հասկանալի է, որ դա ոչ միշտ է հաջողվում։ Այսօր և վաղը ես ձեռնպահ կմնամ քաղաքական բնույթի հայտարարություններից։ Խնդրեմ, ամսի 25-ից հետո ես սիրով իմ վերլուծությունները և մտորումները կկիսեմ ձեզ հետ,- ասել է Հ. Դեմոյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը