Լրահոս

28.06.2022 12:00


Ողբերգական դեպք՝ Պռոշյանում. 60-ամյա տղամարդը ալեհավաքը ուղղելու համար աստիճաններով վեր բարձրանալիս ընկել է ու մահացել

Ողբերգական դեպք՝ Պռոշյանում. 60-ամյա տղամարդը ալեհավաքը ուղղելու համար աստիճաններով վեր բարձրանալիս ընկել է ու մահացել

Կոտայքի մարզում, հունիսի 26-ին ողբերգական դեպք է գրանցվել. ժամը 21։50-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղից իրենց մոտ են տեղափոխել մի քաղաքացու, ով կարճ ժամանակ անց հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ մահացածը Պռոշյան գյուղի բնակիչ՝ 60-ամյա Տիգրան Տ-ն էր, ով նույն օրը, ժամը 18։30-ի սահմաններում իրենց շենքի՝ իրեն պատկանող ալեհավաքը ուղղելու նպատակով փայտե աստիճաններով վեր բարձրանալիս աստիճանից անզգուշաբար վայր է ընկել և ստացած վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Փաստի առթիվ հետաքննիչի կողմից նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Այս խորագրի վերջին նյութերը