Լրահոս

01.09.2011 16:34


Կովկաս «Online». «Թուրքիան վերադարձնում է հույների, հայերի և հրեաների սեփականությունը, սակայն մոռացել է վրացական եկեղեցիների մասին»

Թուրքական կառավարությունը որոշում է ընդունել վերադարձնել երկրի կրոնական փոքրամասնություններից խլված ամբողջ սեփականությունը, կառույցներն ու շինությունները։ Խոսքը հայերից, հույներից և հրեաներից բռնագրավված գույքի մասին է։ Օգոստոսի 27–ին համապատասխան հրամանագիր է ստորագրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Սակայն «Նյու Յորք թայմս» թերթում տպագրված հոդվածում ոչ մի խոսք չկա վրացիներին վերադարձվող սեփականության մասին։

Ինչպես փոխանցում է Կովկաս «Online»–ը, վերադարձվողների թվում են քրիստոնեական եկեղեցիներ, սինագոգներ, դպրոցներ և հիվանդանոցներ։ Ցուցակում կա՞ն արդյոք պատմական Վրաստանի տարածքում գտնվող ուղղափառ եկեղեցիներ, անհայտ է։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Թուրքիայում Հայ առաքելական և Կոստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցիները, ինչպես նաև հրեական համայնքը գոյություն ունեն պաշտոնապես, իսկ վրացական ուղղափառ փոքրամասնությունը գրանցված չէ։ Այնտեղ բնակվող վրացիների բացարձակ մեծամասնությունը դավանում են իսլամ, և հարց է առաջանում՝ Թուրքիայում ինչ կարգավիճակով են գրանցված վրացական հուշարձանները, և արդյոք «Սեփականության վերադարձման մասին օրենքը» վերաբերո՞ւմ է նաև վրացական եկեղեցիներին ու մենաստաններին։

Այս խորագրի վերջին նյութերը