Լրահոս

01.09.2011 16:19


ԼՂՀ նախագահը մասնակցել է «Շուշի Գրանդ Հոթել» հյուրանոցի բացման արարողություն

ԼՂՀ նախագահը մասնակցել է «Շուշի Գրանդ Հոթել» հյուրանոցի բացման արարողություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 1-ին մասնակցել է «Շուշի Գրանդ Հոթել. հյուրանոցի բացման հանդիսավոր արարողությանը: Երկրի ղեկավարը Շուշիում նոր, միջազգային չափանիշներին համապատասխանող հյուրանոցի շահագործման հանձնելը կարևոր է համարել քաղաքի զարգացման և այն զբոսաշրջության կենտրոն դարձնելու տեսանկյունից: Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել հյուրանոցի շինարարությունը ֆինանսավորած Լիբանանի և ԱՄՆ-ի հայ բարերարներին՝ ընդգծելով, որ համայն հայության ջանքերի համախմբումը Շուշիի զարգացման գործում հանդիսանում է համազգային նշանակության խնդիր: Արարողությանը մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից և արտերկրից:

Այս խորագրի վերջին նյութերը