Աշխարհ

27.06.2022 19:19


Սպասում ենք ամենակարճ ժամկետներում «Զանգեզուրի միջանցքի» բացմանը․ Թուրքիայի ԱԳ նախարար

Սպասում ենք ամենակարճ ժամկետներում «Զանգեզուրի միջանցքի» բացմանը․ Թուրքիայի ԱԳ նախարար

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն այսօր Բաքվում կրկին կոչ է արել բացել «Զանգեզուրի միջանցքը»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ադրբեջանի և Ղազախստանի ԱԳ և տրանսպորտի նախարարների՝ Բաքվում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում։

«Մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Սպասում ենք ամենակարճ ժամկետներում Զանգեզուրի միջանցքի բացմանը, որը կապ կապահովի Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ»,-հավելել է Չավուշօղլուն։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը