Եթե վրաերթի ենթարկվածի անունը լիներ Մարիամ Փաշինյան, արդյոք վարորդը կլինե՞ր ազատության մեջ․ մահացածի հայր
Ապրիլի 16-ին Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում մահվան ելքով վրաերթի ենթարկված 29-ամյա հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի հայրը մտահոգված է, նրա տեղեկություններով՝ գործով առկա որոշ ապացույցներ ոչնչացվել են․ գրում է aravot.am-ը։
«Վերաքննիչ դատարանում կալանքի քննության նիստին մասնակցելով՝ հասկացա, որ գործով կա ապացույցների ոչնչացում. որոշակի ձայնագրություններ են ոչնչացվել: Ինչի մասին նախաքննության ավարտից հետո փաստաբանս կներկայացնի: Ինձ համար ակնհայտ դարձավ, որ Վերաքննիչ դատարանը մեղադրյալին չկալանավորեց, որովհետեւ նա վարչապետին ուղեկցող ավտոշարասյան վարորդն էր: Ուրիշ այլ բան չկա: Դատարանում դրա մասին բազմիցս շեշտեց մեղադրյալի պաշտպանը: Ուղիղ մեջբերում եմ նրա խոսքերից՝ վերջիվերջո նա վարչապետին ուղեկցող ավտոշարասյան վարորդն է, հո սովորական վարորդ չէր, որ կանգներ: Մինչդեռ մարդկային տեսանկյունից պետք է կանգներ ոչ միայն ինքը, այլեւ վարչապետը:
Ի՞նչ է ստացվում, որ կա դասակարգում մահվան ելքով վրաերթի դեպքում հասարակ «Գազել»–ի վարորդի ու վարչապետին ուղեկցող ավտոշարասյան վարորդի միջեւ: Դուրս է գալիս, որ ամեն օր ամենաբարձր մակարդակով, որ քարոզում են, թե ոստիկանը ծառայում է ժողովրդին, օրենքը հավասար է բոլորի համար, դատարաններն անկախ են, դատավորներին որեւէ գործով չեն հրահանգում, ընդամենը միֆ է ու փուչիկ: Ունեմ հոռետեսական հարց, եթե վրաերթի ենթարկված անձի անունը լիներ ոչ թե Սոնա Մնացականի Մնացականյան, այլ Մարիամ Նիկոլի Փաշինյան, իհարկե, ոչ ոքի նման դժբախտություն չեմ ցանկանում, արդյոք վարորդը կլինե՞ր ազատության մեջ… Եվ էդ այն մարդը, որին ես երկու անգամ ընտրել եմ, խոստումներ էր տալիս՝ մեղավորը կպատժվի»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Սոնա Մնացականյանի հայրը՝ Մնացական Մնացականյանը:
Մեր զրուցակցի խոսքով, դստեր վրաերթի հաջորդ օրը վարչապետն իրեն էր զանգահարել, ցավակցել ու հավաստիացրել, որ հետամուտ է լինելու գործի անաչառ քննությանը.
«Հավատացել եմ նրան, բայց դեպքերը զարգացան հետեւյալ կերպ: Նախաքննության հենց սկզբից, օգտվելով այն հանգամանքից, որ զբաղված ենք եղել սգո արարողություններով ու անմիջապես բողոք չենք ներկայացրել մեղադրյալի դեմ, մեղադրանքը ներկայացվել է միայն մեկ հոդվածով, նա կալանքից ազատ է արձակվել: Միայն մեր փաստաբանի միջոցով ենք կարողացել միջնորդել եւ մեղադրանքին ավելացնել դեպքի վայրը լքելու եւ տուժողին անօգնական թողնելու երկրորդ հոդվածը: Չնայած՝ պնդում են, որ վարորդը զանգել է շտապ օգնություն, բայց կա անհերքելի փաստ՝ վարորդը լքել է դեպքի վայրը: Օրեր առաջ ստացել եմ փորձաքննության նախնական եզրակացությունը, ըստ որի, վարորդը գերազանցել է թույլատրելի արագությունը, որեւէ միջոց չի ձեռնարկել, վթարը կանխելու համար»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։