Տնտեսական

27.06.2022 12:34


Էկոնոմիկայի նախարարությունը ժամկետ չի նշում՝ երբ կբացվի Լարսի ավտոճանապարհը

Էկոնոմիկայի նախարարությունը ժամկետ չի նշում՝ երբ կբացվի Լարսի ավտոճանապարհը

Էկոնոմիկայի նախարարությունն ինտենսիվ աշխատանքներ է իրականացնում Լարսի ավտոճանապարհի վրացական եւ ռուսական կողմերի գործընկերների հետ՝ ավտոճանապարհի բացման ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեցին Էկոնոմիկայի նախարարությունից:

«Ժամկետներ այս պահին նշել չենք կարող»,-հայտնեցին նախարարությունից:

Հիշեցնենք, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենը հայտնել է, որ Թերեք գետը հորդառատ անձրևների պատճառով դուրս է եկել ափերից և ողողել Վրաստանի և Ռուսաստանի միջև ընկած մայրուղին։ Ճանապարհը վնասվել է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրում (չեզոք գոտի): Վնասված հատվածը 80 կմ է։

Այս խորագրի վերջին նյութերը