Աշխարհ

27.06.2022 09:42


Ղարաբաղյան հարցը լուծվել է թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից․ Էրդողանի խոսնակ

Ղարաբաղյան հարցը լուծվել է թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից․ Էրդողանի խոսնակ

Ղարաբաղյան հարցը լուծվել է թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։

«Ինչու մենք փակեցինք Հայաստանի հետ սահմանը 92-ին։ Ղարաբաղի «գրավման» հետ կապված։ Հիմա պայմանները փոխվել են։

Ադրբեջանն ու Թուրքիան միավորվել են, Ղարաբաղն «ազատագրվել» է եւ մենք սկսել ենք հարաբերությունների նորմալացում Հայաստանի հետ։ Ղարաբաղի հարցը լուծվել է Ադրբեջանի եւ Թուրքիայի միասնության շնորհիվ»,-ասել է Քալընը։

Նա նաեւ նշել է, որ ներկայումս առկա է Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման արագացված գործընթաց։

«Պետք է լուծենք խնդիրներն ու շարժվենք առաջ»։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը