Քաղաքական

25.06.2022 21:57


Ի՞նչ են հյուրասիրել Լավրովին Հայաստանում

Ի՞նչ են հյուրասիրել Լավրովին Հայաստանում

Հունիսի 8-ին երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում էր գտնվում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Պաշտոնյայի պատվին Հայաստանում մատուցվել է պաշտոնական ճաշ՝ հայկական խոհանոցի համադամ կերակուրներով։

Եվ այսպես՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական ճաշի կազմակերպման համար «Սալոն» ռեստորանի հետ կնքել է պայմանագիր. արժեքը՝ 1 միլիոն դրամ։

Արտգործնախարար Լավրովին Հայաստանում հյուրասիրել են հայկական տոլմա, խոզի խորոված, իշխան, թաբուլե, գաթա, փախլավա, հայկական պանրի տեսականի, թարխուն, լոլիկ՝ այծի պանրով, մսային այլ ուտեստներ և այլն։

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը