Լրահոս

25.06.2022 21:50


Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ՃՈ ավտոմեքենայի վարորդը ազատության մեջ է

Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ՃՈ ավտոմեքենայի վարորդը ազատության մեջ է

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած՝ ՀՀ վարչապետին ուղեկցող ՃՈ ավտոմեքենայի վարորդին կալանավորելու պահանջով դատախազի կողմից բերված բողոքը՝ վարորդին թողնելով ազատության մեջ, ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

«Քրեական գործի նախաքննության տեսանելի ընթացքի մյուս հանգամանքները ևս ցույց են տալիս, որ պետական պատվերի շրջանակներում ամեն ինչ արվում է Սոնա Մնացականյանի և նրա երեխայի մահվան մեջ մեղավոր անձանց հետագա անպատժելիությունն ապահովելու ուղղությամբ՝ ընդհուպ ապացույցների ոչնչացման միջոցով»,-ընգծել է փաստաբանը։

Այս խորագրի վերջին նյութերը