Կարծիք

25.06.2022 19:48


Առաջին անգամ, հակառակ քաղաքական և անձնական համակրանքներին, երկրի փաստացի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողին արհամարհում են պաշտոնապես

Առաջին անգամ, հակառակ քաղաքական և անձնական համակրանքներին, երկրի փաստացի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողին արհամարհում են պաշտոնապես

Խնդրանք ու հորդոր բոլոր ընկերներիս, զինակիցներիս....

արդեն շուրջ երեք ժամ է տարածում եք գրչի գողի տեսանյութն ու ծաղրում նրան: Դրա գող լինելը նորություն չի, սա զանցանք է, համեմատած իր հանցանքի հետ. մեր Հայրենիքն է գողացել, Արցախի մի մեծ հատվածն է գողացել: Այսօր շատ ավելի կարևոր իրադարձություն կա:

Հայաստանի խոշորագույն լրատվամիջոցներից շատերը հրապարակայնորեն որոշել են դրան արհամարհել: Առաջին անգամ, հակառակ քաղաքական և անձնական համակրանքներին, երկրի փաստացի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողին արհամարհում են պաշտոնապես: Աննախադեպը սա է, սրա մասին արժե խոսել:

Հ.Գ. շնորհակալ եմ գործըկերներիս Մասնագիտական Արժանապատվության համար

Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը