Որքա՞ն գումար են ստացել մեկ տարվա ընթացքում «ժողովրդի ծառաները» պետբյուջեից․ ինֆոգրաֆիկա
Վերջին շրջանում հատկապես իշխանության տարբեր ներկայացուցիչներ հայտարարում են, որ նախկինում՝ մինչև իշխանություն դառնալը, ավելի լավ են ապրել: Նրանք նաև շարունակում են կրկնել, որ եկել են ծառայելու ժողովրդին: Ստորև առաջարկում ենք ծանոթանալ, թե միայն մեկ տարվա՝ 2021 թվականի ընթացքում «ժողովրդի ծառաները», այս դեպքում ՀՀ փոխվարչապետներն ու նախարարները, որքան եկամուտ են ստացել պետական բյուջեից:
Ներկայացնում ենք կառավարության անդամների՝ 2021 թվականի եկումտները՝ ինֆոգրաֆիկայով․
Ըստ այդմ,
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պետբյուջեից 2021 թվականին ստացել է 20,522,616 դրամ
ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյան - 15,490,428 դրամ, որից 12,780,091 դրամը՝ որպես Արմավիրի մարզպետ 10,5 ամիս, 2,710,337 դրամը՝ փոխվարչապետ (1.5 ամիս)
Աշխատանքի և սոցիական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ստացել է 12,597,945 դրամ, որից 10,391,935 դրամը՝ որպես նախարար (7 ամիս), 2,206,010 դրամը՝ որպես ԱԺ պատգամավոր (5 ամիս)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը որպես նախարար 2021թ․ աշխատել է 5 ամիս՝ վարձատրվելով 8,119,071 դրամ, ևս 8,350,383 դրամ ստացել է որպես Գեղարքունիքի մարզպետ։ Ընդհանուրը՝ 16,469,454 դրամ
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին պետբյուջեից տրամադրվել է 17,788,849 դրամ, որից 10,564,080 դրամը՝ ԱԺ պատգամավոր, 7,224,769 դրամը՝ 4,5 ամիս նախարար աշխատելու համար
Տիգրան Խաչատրյանը Ֆինանսների նախարար է աշխատել 5 ամիս և վաստակել 7,959,500 դրամ
5 ամիս աշխատելով արդարադատության նախարար՝ Կարեն Անդրեասյանը պետբյուջեից ստացել է 7,955,775 դրամ աշխատավարձ
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ստացել է 18,619,070 դրամ
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատել է 11,5 ամիս և վաստակել 17,531,683 դրամ
Սուրեն Պապիկյանը վաստակել է 20,131,747 դրամ, որից 2,119,072 դրամը՝ որպես Պաշտպանության նախարար (մեկ ու կես ամիս), 11,729,548 դրամը՝ որպես տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, 6,283,127 դրամը՝ որպես վոխվարչապետ
Հակոբ Սիմիդյանը պետբյուջեի միջոցներից ստացել է 1,022,730 դրամ՝ 21 օր աշխատելով Շրջակա միջավայրի նախարար, 3,978,610 դրամ վաստակել է որպես ԱԺ պատգամավոր, 3,972,799 դրամ՝ որպես վարչապետի խորհրդական։ Ընդհանուր ստացել է 8,974,139 ՀՀ դրամ
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը ստացել է 16,150,438 դրամ՝ որպես Արտակարգ իրավիճակների փոխնախարար
Տվյալները վերցված են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից:
Որքա՞ն գումար են ստացել մեկ տարվա ընթացքում «ժողովրդի ծառաները» պետբյուջեից․ ինֆոգրաֆիկա
Վերջին շրջանում հատկապես իշխանության տարբեր ներկայացուցիչներ հայտարարում են, որ նախկինում՝ մինչև իշխանություն դառնալը, ավելի լավ են ապրել: Նրանք նաև շարունակում են կրկնել, որ եկել են ծառայելու ժողովրդին: Ստորև առաջարկում ենք ծանոթանալ, թե միայն մեկ տարվա՝ 2021 թվականի ընթացքում «ժողովրդի ծառաները», այս դեպքում ՀՀ փոխվարչապետներն ու նախարարները, որքան եկամուտ են ստացել պետական բյուջեից:
Ներկայացնում ենք կառավարության անդամների՝ 2021 թվականի եկումտները՝ ինֆոգրաֆիկայով․
Ըստ այդմ,
Տվյալները վերցված են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից:
Աղբյուրը՝ yerevan.today