Քաղաքական

25.06.2022 10:27


Ապարանում բողոքի ցույցի են դուրս եկել սպանության զոհերի և վիրավորների հարազատները (տեսանյութ)

Ապարանում բողոքի ցույցի են դուրս եկել սպանության զոհերի և վիրավորների հարազատները (տեսանյութ)

Կրակոցներից մեկ օր առաջ վիճաբանություն է եղել, որի մասին տեղյակ է եղել ամբողջ ոստիկանությունը՝ ոստիկանապետի գլխավորությամբ, այնուհետև այդ վիճաբանությունը շարունակվել է փոխմարզպետին պատկանող գազալցակայանում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ապարանում կրակոցներից սպանված Տիգրան Հարությունյանի հայրը։

«Վիճաբանությանը ներկա են եղել Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր տղաները և Մաթևոս Ասատրյանի եղբայրը։ Մեր պահանջն այն է, որ արդար քննություն ընթանա և բոլոր մեղավորները պատժվեն։ Բոլորի համար տարօրինակ է, որ սպանությունից մեկ շաբաթ անցել է, բայց ձերբակալվել է ընդամենը 1 հոգի»,-ասաց նա, հավելելով, որ պահանջատեր են լինելու, որ բոլոր մասնակիցները պատժվեն։

Հարցին, թե իրավապահ համակարգը քիչ լուր է հայտնում, իշխանավորները լռում են, սպանվածի հայրն ասաց, որ պետք չէ քաղաքականացնել, իրենց պահանջը մեղավորներին պատժելն է։

Հարցին՝ փոխմարզպետ Էդգար Փարվանյանը և իշխանության այլ ներկայացոցիչներ եղե՞լ են հոգեհանգստին, սպանված Տիգրան Հարությունյանի հայրն ասաց․

«Ոչ, միայն մարզպետն է եղել։ Ասում են, որ միջադեպի տեսագրությունը եղել է, բայց ջնջվել է Էդգար Փարվանյանի պատկանող գազալցակայի տեսախցիկներից, հանել, տարել են։ Հիմա մենք կսպասենք ինչ գործողություններ են կատարում Քննչական կոմիտեն և ոստիկանությունը»։

Հարազատներից մեկն էլ նշեց, որ մինչև Փարվանյանները չհեռանան Ապարանից, իրենք հանգիստ չեն ապրելու։

***

Ապարանում կրակոցներին նախորդել է միջադեպ, որը սկսվել է մեքենայով ազդանշան տալու պատճառով, միջադեպը սկսվել է երեք երևանաբնակ ապարանցու ու Կարպոյի միջև, ով ոստիկանության աշխատակից է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ապարանում օրեր առաջ կրակոցների հետևանքով վիրավորում ստացախ և սպանված Հմայակ Միքայելյանի եղբայրը։

«Ամենասկզբից միջադեպը եղել է «Ինֆինիտի»–իի վարորդի հետ, որը նույն Կարպոն է։ Ապա միջադեպը շարունակվել է Ապարան-Քուչակ հատվածում։ Երևանից եկածներից մեկը 2 անգամ օդ է կրակել։ Իրեն ասել են, որ պահի զենքը ու գնան այնտեղից։ Հաջորդ օրը գնացել են Էդգար Փարվանյանի հորեղբոր տղայի՝ Ռոմանի մոտ, իբրև թե նրա միջոցով հարցեր պարզելու, Ռոմանն էլ սկսել է կապվել դեպքի մասնակիցների հետ։ Ռոմանն է կանչել միջադեպի մասնակիցներին Նիգավան։ Ռոմանը ներկայացել է որպես Ապարանում հարց լուծող։ Գազալցակայանում առաջինը ծեծել են Ռաֆոյին։ Ռոմանին ոչ ոք չի ճանաչում որպես Ապարանում որպես հարց լուծող, իր հարց լուծելը այսպիսի բաների է հանգեցրել, շատ դեպքեր են եղել, որոնք արյունալի չեն եղել և հրաշքով պրծել են։ Ռոմանը հավաքում է մի քանի հոգու, կռիվ հրահրում ու ինքը անհետանում է այդտեղից։ Ապարանում, եթե կա մեկը, որ կասի դա այդպես չէ, ես իրա աչքերի մեջ երկար կնայեմ։ Ռոմանը դեռ ձերբակալված չէ, այսքան մարդ դրա համար է հավաքվել, որ Ռոմանի տնեցիները հավաքեն իրենց իրերը ու հասկանան, որ Ապարանում իրենք տուն չունեն»,-ասած սպանվածի եղբայրը։

Նա նշեց, որ իրենք վստահություն չունեն, որ դեպքի մասնակիցերի ցուցմունքները տեղ են հասնում։

«Մենք մեզ անզոր ենք զգում և վստահ չենք, որ այդ ցուցմունքերը տեղ են հասնում։ Իրենց ամեն ինչը պլանավորած է եղել՝ զանգելը, կանչելը են միջադեպի մասնակիցներին, սկսած մեքենաների դիրքից։ Կրակոցներից մեկ րոպե հետո մարդ չի եղել իրենցից, այն արագությամբ են հեռացել, որ այդ ձայներից միջադեպի վայր շարժվողները չեն հասցրել տեսնել ոչ ոքի։ Այս հարցը միայն վարչապետ կարող է լուծել, միայն իր հրամանով կարող է արդար դատաքննություն իրականցվել»,-ասած սպանված Հմայակ Միքայելյանի եղբայրը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը