Քաղաքական

25.06.2022 10:13


Հերոսի պապիկ կեղծողի ընկերուհին տիրացել է նախարարությանը

Հերոսի պապիկ կեղծողի ընկերուհին տիրացել է նախարարությանը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը այս անգամ չէինք անդրադառնա, եթե մեր ականջին չհասնեին պետական կառավարչական այդ կարևոր հիմնարկում հենց հիմա տեղի ունեցող անօրինական գործընթացների մասին հավաստի լուրերը։ Ըստ մեր աղբյուրի, սոցապ նախարարությունում, որտեղ վարչապետի թեթև ձեռքով վերջին չորս տարում առնվազն չորս նախարար է փոխվել, միայն ձախողումներ են։ Ձախողումների պատճառը ոչ պրոֆեսիոնալ նախարար կոչվածներն են, որոնք իրենց հետ նախարարություն են բերում իրենց չորս-հինգ տեղակալներին, տասնյակ տարբեր հաստիքներով խորհրդականների և այլն։ Որպես կանոն, այս նախարարներն ու իրենց հետ նախարարություն եկածները տարբեր ՀԿ ներկայացուցիչներ են, որոնց մեծ մասը սնվել ու սնվում են Սորոսի հիմնադրամի լափամանից և նախարարությանը վերաբերում են որպես իրենց սեփական ՀԿ-ի։ Սովորաբար այս մարդիկ պետական կառավարման համակարգում աշխատելու փորձ չունեն, աշխատել չգիտեն և չեն էլ ուզում սովորել։ Ասել է թե նախարարության քաղաքականության մտքի կրողները դատարկ են և օրենքներից ու իրավական դաշտից կիլոմետրերով հեռու։ Այս ամենի փոխարեն նրանք միանգամից զինվում են 150-160 տոկոսի հասնող պրեմիայով՝ որի հիմքում օրենք չկա, պադավատներով, քարտուղարուհիներով ու խորհրդականներով՝ որոնք կոչվում են ԿՍԱԳՀ խորհրդականներ։ Ի միջիայլոց, երբ նախարարի տեղակալները այս ԿՍԱԳՀ խորհրդականներին աշխատանքի են ընդունում, միանգամից խոստանում են հարյուր տոկոսանոց պրեմիա, կարծես այդ գումարները իրենց տնից են բերել ու թքած բյուջեի վրա էլ, նախարարության աշխատակազմի խեղճ քաղաքացիական ծառայողների վրա էլ։ Արդյունքում իրար են հաջորդում ձախողումները ու այստեղ սկսվում է մեղավորներ նշանակելու գործընթացը։ Այս ամենի մասին ավելի մանրամասնորեն կխոսենք հետագա հրապարակումներում։

Հիմա անդրադառնանք նախարարությունում այս օրերին տեղի ունեցող գործընթացներին․

Տխրահռչակ Զարուհի Բաթոյանից ու ընդամենը 6-7 ամիս աշխատած Մեսրոպ Առաքելյանից հետո նախարար նշանակվեց Նարեկ Մկրտչյանը՝ որը մինչև այսօր աչքի է ընկնում իր բացարձակ անտեղյակությամբ, լոդրությամբ ու հեռախոսամոլությամբ։ Մեր զրուցակիցն ասում է, որ անգամ ինչ որ քննարկումների ժամանակ, նախարարը կարող է հինգ րոպե հետո ուղղակի մտնել հեռախոսի մեջ՝ չմասնակցելով խոսակցությանը։ Ահա նախարարի այս որակներից էլ օգտվում են արտոնյալները՝ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, խորհրդական Վիկտորյա Այդինյանը՝ Դիջեյ Էդոյի ընկերուհին, որն ասում են նախարարության գորշ կարդինալն է դարձել և ոմն Շուշան, որի հաստիքը մեր զրուցակիցը չգիտեր, գիտեր միայն, որ մինչ նախարարություն գալը՝ ԱԺ-ում Արարատ Միրզոյանի օգնականն է եղել։ Այս երեքով, չնայած այն հանգամանքին, որ այս ծանր նախարարության կառուցվածքը Բաթոյան Զարուհու կողմից փոփոխվել է մեկ երկու տարի առաջ, նախաձեռնել են նախարարության կառուցվածքի նոր փոփոխություն, բացառապես նպատակ ունենալով Կառավարության ծրագրի ու միջոցառումների նախարարության հատվածի ձախողումը և նախարարությունում տիրող քաոսը կապել նախարարության որոշ քաղաքացիական ծառայողների հետ և ազատվել նրանցից։ Եվ սա տեղի է ունենում նաև նախարարության գլխավոր քարտուղար Սամվել Մուրադյանի աչքի առաջ, նրա մասնակցությամբ ու թողտվությամբ։ Ի միջի այլոց, այս վերջին պաշտոնյան ըստ մեր զրուցակցի համարվում է նախարարությունում տիրող քաոսի հեղինակներից։

Եթե պատկերը ամբողջացնենք, ապա ստացվում է հետևյալը, որ այս չորս հոգով, որոնց ղեկավարում է նախարարի տեղակալը, դիջեյի ընկերուհու համակարգմամբ քանդում են նախարարության վերջին փշրանքները։ Մեզ փոխանցեցին նաև, որ չնայած այն բանին, որ նոր կառուցվածքը գրվում է ահավոր գաղտնիության պայմաններում նախարարության աշխատակազմում արդեն որոշ բաներ գիտեն և այս անգամ որոշել են բոլոր վարչությունների պետերով, կարծես բացառությամբ մեկի, նամակով հիմնավորված դիմել ՀՀ վարչապետին՝ խնդրի էությունը նրան ցույց տալու, անօրինականության մասին հիմքերով ասելու և նախարարության վերջնական գահավիժման գործընթացը կասեցնելու նպատակով։

Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաև, որ հենց այս պաշտոնատար անձանց և մյուս փոխնախարար Տ․ Ստեփանյանի պատճառով է սոցապ․ նախարարությունը վերջերս խայտառակվում ու դատարանների վճիռներով մի քանի տասնյակ նախկին քաղաքացիական ծառայողների վճարում 4-5 միլիոն դրամների հասնող գումար հարկադիր պարապուրդների համար ինչպես նաև վճարում աշխատավարձի չափ գումար մինչև նրանց համապատասխան հարմար աշխատանքի նշանակելը։ Բանը նրանում է, որ զբաղվածության ծառայության և մի քանի այլ պետական հիմնարկների լուծարումը և դրանց հիմքի վրա միասնական սոցիալական ծառայության ստեղծումը նույնպես ուղեկցվել է աղաղակող անօրիննություններով։ Հարյուրների հասնող փորձառու քաղաքացիական ծառայողների տարբեր կամայական քասթինգներով դուրս են թողել համակարգից իրենց համախոհներին տեղավորելու համար։ Եվ այդ քաղաքացիական ծառայողներից դատարան դիմածներն էլ իրար հետևից շահում են դատերը, օրենքի համաձայն, և ինչպես վերևում ասեցինք նախարարությունից ստանում իրենց հասանելիք գումարները ու այս ամենի,այդ թվում ՀՀ բյուջեին պատճառվող մեծածավալ վնասի համար ոչ մեկը պատասխանատվություն չի կրում։ Այս ամենի մասին էլ ավելի մանրամասը կխոսենք մեր հետագա հրապարակումներում։

Ըստ մեր աղբյուրի, այս ապօրինությունները զզվացրել են նախարարության աշխատակիցներին և նրանք վարչապետին բաց նամակ են պատրաստում՝ տեղի ունեցածը ուշացումով, բայց կանխելու համար:

Ինչ վերաբերում է վարչապետին ուղարկվող նամակին, ապա նամակի տեքստը ըստ մեր զրուցակցի՝ մշակման փուլում է։ Այն պատրաստ լինելուն պես, կառուցվածքի նոր տարբերակի հետ միասին, կփոխանցեն մեզ՝ խմբագրության կողմից հրապարակման համար։

Իսկ փոխնախարարների ու գլխավոր քարտուղարի պրեմիաների, նախարարության համակարգում գործող «Նորք» հիմնադրամի ու տարբեր կամայականությունների մասին՝ հաջորդիվ ․․․

Շարունակելի ․․․

Աղբյուրը՝ politik.am

Այս խորագրի վերջին նյութերը