Քաղաքական գործեր «կարողներին»՝ հավելավճար․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ-ում կա Սահմանադրական կարգի պահպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտ։ Այն համակարգում է «ՀՀ տարածքում կենսապահովման եւ կրիտիկական կարեւոր օբյեկտների հակաահաբեկչական պաշտպանության ապահովմանն ուղղված համալիր միջոցառումները»։ Իրականում՝ զբաղվում է ընդդիմադիր քաղաքական գործիչների դեմ քրեական գործերով, այսինքն՝ քաղաքական հետապնդումներով։
ԱԱԾ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ այս դեպարտամենտի աշխատակիցներին լրացուցիչ հավելավճարներ են տալիս՝ որպես փոխհատուցում «չարչարանքների» համար։ Միայն մայիսի 13-ի կառավարության նիստում գործադիրը որոշեց 333 միլիոն 600 հազար դրամ հատկացնել ԱԱԾ-ին՝ ներքին անվտանգությունն ուժեղացնելու նպատակով, ապա եւս 975 մլն 686 հազար դրամ հատկացվեց։ Հավելավճարները տալիս են պարգեւավճարների տեսքով։ Արդյունքում, այս դեպարտամենտի աշխատողները 100-300 հազար դրամ ավելի են ստանում, քան ԱԱԾ մյուս աշխատակիցները։Այս գումարները տրամադրվում են ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից, որը հեղափոխությունից հետո բազմապատկվել է, երբ ուզում, ում ուզում՝ փող են հատկացնում, որը բյուջեով նախատեսված չէ։ Այսինքն՝ բյուջեի հաշվին հարստանում են ոչ միայն իշխանության առաջին էշելոնում գտնվողները, այլեւ նրանց անօրինական հրահանգները կատարողները։
Մեզ պատմեցին, որ նախկինում՝ դեռ Գորիկ Հակոբյանի թվերին, քննչական դեպարտամենտի աշխատակիցներին 50 հազար դրամ պարգեւավճար էին տալիս, որ կանխեին քննիչների արտահոսքն ԱԱԾ-ից ՊԵԿ քննչական վարչություն, որտեղ աշխատավարձերն ավելի բարձր էին։ Իսկ նման բան, որ «ափաշկարա» կաշառեն քաղաքական հետապնդումներ իրականացնողներին, երբեք չի եղել։ ԱԱԾ մամուլի ծառայությունը, ինչպես միշտ, չպատասխանեց մեր զանգերին»:
Քաղաքական գործեր «կարողներին»՝ հավելավճար․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ-ում կա Սահմանադրական կարգի պահպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտ։ Այն համակարգում է «ՀՀ տարածքում կենսապահովման եւ կրիտիկական կարեւոր օբյեկտների հակաահաբեկչական պաշտպանության ապահովմանն ուղղված համալիր միջոցառումները»։ Իրականում՝ զբաղվում է ընդդիմադիր քաղաքական գործիչների դեմ քրեական գործերով, այսինքն՝ քաղաքական հետապնդումներով։
ԱԱԾ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ այս դեպարտամենտի աշխատակիցներին լրացուցիչ հավելավճարներ են տալիս՝ որպես փոխհատուցում «չարչարանքների» համար։ Միայն մայիսի 13-ի կառավարության նիստում գործադիրը որոշեց 333 միլիոն 600 հազար դրամ հատկացնել ԱԱԾ-ին՝ ներքին անվտանգությունն ուժեղացնելու նպատակով, ապա եւս 975 մլն 686 հազար դրամ հատկացվեց։ Հավելավճարները տալիս են պարգեւավճարների տեսքով։ Արդյունքում, այս դեպարտամենտի աշխատողները 100-300 հազար դրամ ավելի են ստանում, քան ԱԱԾ մյուս աշխատակիցները։ Այս գումարները տրամադրվում են ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից, որը հեղափոխությունից հետո բազմապատկվել է, երբ ուզում, ում ուզում՝ փող են հատկացնում, որը բյուջեով նախատեսված չէ։ Այսինքն՝ բյուջեի հաշվին հարստանում են ոչ միայն իշխանության առաջին էշելոնում գտնվողները, այլեւ նրանց անօրինական հրահանգները կատարողները։