«Դիմադրություն» շարժման հաջորդ հանրահավաքը կլինի հուլիսի 1-ին․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
«Դիմադրություն» շարժումը առաջիկայում պայքարը կշարունակի նույն ֆորմատով՝ չորեքշաբթի օրերին կազմակերպել քննարկում, իսկ ուրբաթ օրերին՝ հանրահավաք, իսկ եթե շաբաթվա ընթացքում կլինեն հրատապ միջոցառումներ, ապա այդ մասին հավեյլալ կտեղեկացնեն մասնակիցներին:
Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
«Դրա համար չորեքշաբթի օրը՝ 19.30, հավաքվում ենք, բովանդակային քննարկում ու զրույց է տեղի ունենալու շարժման անդամների հետ, իսկ հաջորդ հանրահավաքը՝ հուլիսի 1-ին՝ 19.30 այս հրապարակում։
Շաբաթվա ընթացքում կրկին տեղի կունենան ակցիաներ, այցելություններ, որոնց մասին ևս կտեղեկացնենք։ Բանաձևը հետևյալն է՝ մեր հանրահավաքները, երթերը, ակցիաները շարունակվում են, դրան զուգահեռ մենք իրականացնում ենք կազմակերպչական մի շարք աշխատանքներ շարժումը ընդլայնելու, նոր թափով ավելի մեծ և վճռական ու կարևոր պայքարի պատրաստվելու համար»,–ասաց նա։