Ու չնեղանաք, եթե հանկարծ Աբգարս 2022-ի հուլիսի 24-ին տուն չգա, լավ լսեցիք, չէ՞
Հունիս 24։ Շատերի համար սովորական մի օր։ Շատերի, բայց ոչ ինձ ու ընտանիքիս համար։
Ուղիղ մեկ ամսից Աբգարս ավարտելու է ծառայությունը զինված ուժերում, քանի որ զորակոչվել է 2020-ի հուլիսի 24-ին։
Ուղիղ մեկ ամսից Աբգարս դուրս է գալու Հադրութի զորամասից, հսկիչ անցագրային կետի մոտ գրկելու է ընկերներին, դանդաղ իջնելու է աստիճաններով ու անշտապ քայլերով հասնելու է Հադրութի կենտրոն, սպասելու է Սեռիի Հադրութ-Երեւան միկրոավտոբուսին։ Մինչ ավտոբուսի շարժվելը կհասցնի քայլել դեպի եկեղեցի, նստել ծառերի տակ ու հետ գալ կենտրոն՝ ճանապարհին մտածելով, որ Հադրութին ճոպանուղի է պետք։ Իսկ երբ միկրոավտոբուսը շարժվի, անհամբեր սպասելու է, թե երբ է տուն հասնելու։
Մենք էլ կամաց պատրաստվում ենք, որ գա ու տեսնի, թե ինչ ասել էր` արել ենք կամ անում ենք։
Մնաց մի ամիս, Աբգար ջան։
Ու տեսեք ու չնեղանաք, եթե հանկարծ Աբգարս 2022-ի հուլիսի 24-ին տուն չգա... Լավ լսեցիք, չէ՞։ Ձեզ անջատած ու ախմախ-մախմախ դուրս տվող պաշտոնյաներ ու ոչ միայն։ Մնաց մեկ ամիս։ Մենք սպասում ենք Աբգարին, ու եթե հանկարծ Աբգարս չգա...

Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջից