Լրահոս

24.06.2022 16:02


Վթարի է ենթարկվել Նորատուսի նախկին գյուղապետը. մեքենան բախվել է պատնեշին, ապա՝ գլորվել, կա վիրավոր

Վթարի է ենթարկվել Նորատուսի նախկին գյուղապետը. մեքենան բախվել է պատնեշին, ապա՝ գլորվել, կա վիրավոր

Այսօր՝ հունիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Նորատուս գյուղի բնակիչ՝ 51-ամյա Մուրադ Հարությունյանը իր վարած Toyota Land Cruiser 150 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 40 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել քարերի վրա։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Հրազդան» ԲԿ։ Բժիշկները վիրավորին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության, հետաքննական խմբի աշխատակիցները, վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։

Վարորդ Մ. Հարությունյանը Նորատուսի նախկին գյուղապետն է։

Այս խորագրի վերջին նյութերը