Դրամի արժևորումով Փաշինյանի իշխանությունն ոչնչացնում է երկրի տնտեսությունն էժան դոլար հավաքելով իր թիմի համար
Եթե երեք ամիս առաջ սկսված դրամի արժևորումը կապում էին ռուս-ուկրաինական պատերազմի հետ, ապա այսօր, գրեթե բոլորի համար է պարզ, որ այս իշխանությունը նույնիսկ այդ երևույթից է փորձում օգտվել:
Դատեք ինքներդ, այս տարվա մարտի կեսերին, երբ ռուբլին արժեզրկվեց մոտ երկու անգամ, հայկական դրամի կուրսը՝ դոլարի համեմատ 480-ից բարձրացավ մինջև 520 դրամի: Այդ ժամանակ Ռուսաստանի ԿԲ-ը որոշում կայացրեց իր վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել մինչև 20-ի, որպեսզի կանխի ռուբլու հետագա արժեզրկման գործընթացը: Հաշվի առնելով Հայաստանի և Ռուսաստանի տնտեսությունների սերտ կապերը, այն ժամանակ վտանգ կար, որ ռուբլու հետ միասին, կարող էր արժեզրկվել նաև հայկական դրամը: Ահա, թե ինչու այս տարվա մարտի կեսերին Հայաստանի ԿԲ-ը որոշում կայացրեց իր վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8-ից դարձնել 9,25 տոկոս: Այն ժամանակվա այդ որոշումը ճիշտ էր և արդարացված:
Սակայն ռուսական իշխանությունների մի շարք քայլերի արդյունքում ռուբլու արժեզրկումը ոչ միայն հաջողվեց կասեցնել, այլև նունիսկ այն սկսեց սրընթաց կերպով արժևորվել:
Վերջին երեք ամսվա ընթացքում ռուսական ռուբլու արժևորման հետ զուգահեռ Ռուսաստանի ԿԲ-ը երեք անգամ իջեցրեց իր վերաֆինանսավորման տոկոսադրույքը, հասցնելով այն 20-ից՝ 9,25 տոկոսի, որպեսզի փորձի կանխել չափից ավել ռուբլու արժևորումը:
Իսկ ինչ կատարվեց Հայաստանում այս ոլորտում, գրեթե ոչինչ: Այս տարվա մարտի կեսերին մեր ԿԲ-ն հաստատեց 9,25 տոկոսադրույքը և մինչ այսօր այն չի փոփոխել: Եվ դա այն դեպքում, երբ մարտին մեկ դոլարը հավասար էր 520 դրամի, իսկ այսօր այն իջել է մինչև՝ 410 դրամ: Այսինքն հայկական դրամը արժևորվել է գրեթե 30 տոկոսով, իսկ Հայաստանի ԿԲ-ն գրեթե չի արձագանքում: Սա նույնիսկ թերզարգացող երկրների համար է ֆորս-մաժոր, էլ չասած զարգացած երկրների մասին:
Հայաստանի ԿԲ-ի անգործությունը ցույց է տալիս մեկ բան, որ երկրի բնակչությունը, քաղաքացիները անպաշտպան են մնացել նման գիշատիչ քաղաքականության առջև: Երկրի իշխանությունները գրեթե օրը ցերեկով էժան դոլարներ են հավաքում իրենց համար, փաստացի թալանելով երկրի բնակչությանը, իսկ ընդդիմությունը զբաղված է բացառապես արցախյան խնդրով և գրեթե չի էլ թաքցնում, որ իրեն այլ խնդիրներ չեն հետաքրքրում:
Այս պայմաններում ստեղծվել է պարարտ հող իշխանության համար, անսահման ձևով կեղեքել բնակչությանը, օգտվելով բնակչության անպաշտպան վիճակից գռեհիկ ձևով զբաղվել սկզբնական կապիտալի կուտակմամբ, որպեսզի տնտեսական ամուր հիմք ձևավորելով, հավերժացնել սեփական իշխանությունը:

Սա է իրականությունը:
Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ zham.am