Աշխարհ

24.06.2022 11:11


Ապշերոնսկում հայը սրճարանում վրեժ է լուծել հայրենակցից՝ սպանելով նրան

Ապշերոնսկում հայը սրճարանում վրեժ է լուծել հայրենակցից՝ սպանելով նրան

Կրասնոդարի Ապշերոնսկ քաղաքում երկու ընտանիքների երկարատև թշնամությունն ավարտվել է սպանությամբ հենց քաղաքի կենտրոնում։ Ոչ մեկից չթաքնվելով՝ 54-ամյա Կամո Եղոյանը մտել է սրճարան և բոլորի աչքերի առջև սպանել այցելուին, որը եկել էր այստեղ ճաշելու, տեղեկացրել է НТВ-ն։

Կամո Եղոյանին չի անհանգստացրել ոչ աշխատանքային եռուզեռը սրճարանում, ոչ երեխաները սեղանների շուրջ։ Նա մտել է հաստատություն և կրակել սեղանի առջև նստած տղամարդուն։ Հաստատության մատուցողուհին Եղոյանի վրա է նետել աթոռը, ինչից հետո նրան կարողացել է բռնել հաճախորդներից մեկը։

Սպանության պատճառներն այժմ փորձում են պարզել քննիչները։ Արդեն հայտնվել են առաջին վարկածներն այն մասին, որ զոհված 28-ամյա Սերգեյ Հակոբջանյանն ագրեսիվ կերպով պահանջում էր, որ Կամո Եղոյանի որդին վերադարձնի պարտքը։ Երկու ընտանիքների թշնամությունը սկսվել էր վաղուց, իսկ սպանությունից մի քանի ժամ առաջ այրվել էր Եղոյանի տունը։ Արդյո՞ք դա հրդեհում էր՝ առայժմ հայտնի չէ, բայց Եղոյան ընտանիքի 54-ամյա հայրը վերցրել է հրացանն ու որոշել վերջակետ դնել երկու ընտանիքների վեճին։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը