Աշխարհ

23.06.2022 16:44


Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը ձգձգվում է

Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը ձգձգվում է

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ նոր ակումբ տեղափոխությունը հետաձգվում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես գրում է La Gazzetta dello Sport-ը հայ կիսապաշտպանի տեղափոխությունը երկարում է, քանի որ մինչ հունիսի 30-ը Մխիթարյանը լինելու է «Ռոմա»-ի ֆուտբոլիստ: Հայ ֆուտբոլիստը պաշտոնապես կներկայացվի գալիք շաբաթ: Մխիթարյանը հունիսի 22-ին արդեն իսկ անցել է նոր ակումբ տեղափոխվելու հետ կապված բուժզննումը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ինտերի» հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը:

Մխիթարյանն իտալական Սերիա Ա-ում է 2019 թվականից: Հռոմեական «Ռոմայի» կազմում հայ կիսապաշտպանը դարձել է Կոնֆերենցիաների լիգայի անդրանիկ խաղարկության հաղթող:

Այս խորագրի վերջին նյութերը