Դատավոր Ալեքսանդր Ազարյանը մեկնել է արձակուրդ. Առուշանյանի և մյուսների վերաբերյալ գործը վերամակագրվել է
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը մեկնել է արձակուրդ։ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի և մյուսների գործով արդարացման դատավճռի դեմ դատախազության բողոքը նախօրեին վերամակագրվել է։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, մարտի 28-ի դատավճռով Առուշանյանն արդարացվել է իրեն մեղսագրվող ընտրական հանցավոր ենթադրյալ արարքների դրվագով, իսկ մյուս դրվագով՝ մեղավոր ճանաչվել և դատապարտվել ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով, որին հաշվակցելով Առուշանյանի՝ ութ ամիս արգելանքի տակ գտնվելու ժամկետը, դատարանը որպես վերջնական պատիժ սահմանել է ազատազրկումը՝ 6 ամիս ժամկետով, որը պայմանականորեն չի կիրառվել. Դատարանն Առուշանյանի նկատմամբ փորձաշրջան է սահմանել 1.5 տարի ժամկետով, միևնույն ժամանակ, նրա նկատմամբ որպես պատիժ է կիրառվել տուգանքը և 5 տարի ժամկետով ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու սահմանափակումը։ Արդարացվել են նաև Քարահունջ բնակավայրի ղեկավար Լուսինե Ավետյանը և ամբաստանյալներից ևս երկուսը՝ Սամվել Դինունցը և Հրայր Բաղդասարյանը, իսկ Էրիկ Աղաջանյանը և Հարութ Լալազարյանը՝ մեղավոր են ճանաչվել։
Նշենք, որ մեղադրական ճառով դատախազը պահանջել էր մեղավոր ճանաչել Առուշանյանին և դատապարտել ազատազրկման՝ 9.5 տարի ժամկետով, իսկ դատարանը, ինչպես նշեցինք, մեղսագրվող ընտրական հանցագործությունների մասով արդարացրել է, մյուս մասով էլ պայմանական դատապարտել՝ սահմանելով փորձաշրջան։
Մեղադրող դատախազները վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ պահանջելով բեկանել արդարացման դատական ակտը, կայացնել նոր որոշում և գործով անցնող երեք ամբաստանյալներին, այդ թվում՝ Առուշանյանին, մեղավոր ճանաչել: Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել նաև պաշտպանության կողմը՝ պահանջելով ամբաստանյալներին արդարացնել մյուս դրվագներով ևս։
Ներկայացված բողոքներն ի սկզբանե մակագրվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին, դատարանի կազմում են դատավորներ Լուսինե Աբգարյանը, Մհեր Արղամանյանը, սակայն օրերս դատարանի կազմի փոփոխություն է տեղի ունեցել, քանի որ դատավոր Ալեքսանդր Ազարյանը, ում նախագահությամբ պետք է քննվեր բողոքները, առողջական խնդիրներով պայմանավորված մեկնել է արձակուրդ։ Ընդ որում, դատավորի դիմումը դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը տևական ժամանակ չէր ընդունում, սակայն, ի վերջո, ստորագրել է այն։
Այժմ Առուշանյանի և մյուսների գործով վճռի դեմ բողոքը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանին, դատարանի կազմում են՝ դատավորներ Կարեն Մարդանյանը, Ռուզաննա Բարսեղյանը։

Աղբյուրը՝ pastinfo.am