Մեկնաբանություն

23.06.2022 11:20


Ե՞րբ կհանրայնացվեն Նիկոլի ձայնագրությունները

Ե՞րբ կհանրայնացվեն Նիկոլի ձայնագրությունները

2018–ի իշխանափոխությունից հետո մեր հանրությունն ապրում է սկանդալից սկանդալ, շոկից շոկ, ցնցումից ցնցում գրաֆիկով։

Սկանդալները, շոկերը, ցնցումներն այնքան շատ են, որ արդեն դարձել են սովորոկան երևույթներ, մինչդեռ դրանցից ամեն մեկը 10 հատ հրաժարականի, 10 հատ իշխանափոխության և 10 հատ հեղափոխության պատճառ ու առիթ կարող էր դառնալ։

Երբ 2018–ին ի հայտ եկավ Արթուր Վանեցյանի ու Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, թվում էր, թե դրանից հետո կլինեն հրաժարականներ, կլինի հանրային ընդվզում, բայց եղավ ճիշտ հակառակը։ Հետհեղափոխական էյֆորիան դեռ պահպանված էր ու Նիկոլն օգտվեց դրանից։ Նա բացատրություն տալու փոխարեն սկսեց իր հետույքը պատռել, թե բա՝ նախկիններն ուզում են հետ գալ, թե բա՝ ասֆալտին փռեմ և այլն։

Նիկոլի գոռգոռոցների ու առաջացած աղմուկի տակ բաց մնաց այն հարցը, որ տեղի է ունենում քաղաքական հետապնդում, որ տեղի են ունենում ապօրինություններ, որ արդարադատությունը բառիս բուն իմաստով զանգովի է («ուզես չուզես պետք է կալանքը տաս»), որ հեղափոխություն կոչվածը ստի ու կեղծիքի է, այլ ոչ թե սիրո և համերաշխության։

Դրանից հետո բազմաթիվ շոկեր ու ցնցումներ եղան, որոնցից ամենաողբերգականը 44–օրյա պատերազմն էր։ Նիկոլն արյուն բերեց ու շարունակվում է թաթախված մնալ արյան մեջ։ Ու քանի դեռ Նիկոլը մնում է իշխանական աթոռին, բացասական շոկերը, ցնցումները և սկանդալներն անպակաս են լինելու մեր երկրում։

Օրերս ի հայտ եկած ձայնագրությունն ասվածի վառ ապացույցն է։ Գագիկ Ջհանգիրյանը խոստովանում է, որ իշխանությունները դատաիրավական համակարգը սարքում են ապօրինությունների դակիչ, գրպանային ու մաֆիոզ կառույցի սպասարկող։ Բայց ինչպես որ հեռախոսազրույցի հրապարակայնացումից հետո չեղավ, այնպես էլ հիմա չեն լինում հրաժարականներ։ Քանզի Նիկոլին ոչ թե դատաիրավական համակարգի անկախությունն է հետաքրքրում, այլ ճիշտ հակառակը։ Ջհանգիրյանը Նիկոլի սրտի ուզածն է անում, էլ ինչո՞ւ պետք է նրան հեռացնի։

Նիկոլին ու ջհանգիրյաններին պետք է հեռացնի մեր ժողովուրդը՝ բանիմաց ու ժամանակակից քաղաքական էլիտայի գլխավորությամբ։

Կորյուն Մանուկյան

Հ․Գ․։ Մեր հանրությունն արդեն սովորել է «ձայնագրային» սկանդալներին։ Բայց դեռ գլխավոր ձայնագրությունը չի հրապարակվել։ Նիկոլի ձայնագրությունը։ Այ երբ որ դա կհրապարակվի, այն ժամանակ բոլորի համար տեսանելի կլինեն և՛ նրա ապօրինությունները, և՛ նրա վերաբերմունքը իր իսկ շարքերի նկատմամբ, և՛ նրա փողային մոլուցքը, և՛ նրա կապերը, և՛ նրա հակապետական որոշումներ կայացնելու մեխանիզմները, և՛ նրա թալանչիական էությունն ու էլի շատ բաներ։

Այս խորագրի վերջին նյութերը