Լրահոս

23.06.2022 08:05


Կրակոցներ՝ Երևանում, հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ տղա

Կրակոցներ՝ Երևանում, հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ տղա

Հունիսի 22-ին կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 20:00–ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել «էրեբունի» բժշկական կենտրոնից, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Մինչ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանները պարզել են ենթադրյալ կրակոցների վայրը:

Այս պահին նշված վայր, որը Արշակունյաց պողոտայի՝ նախկին «Սպայկա» ընկերության առջևի հատվածն է, ժամանել է ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը։

Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու կրակողի անձը ճշտելու, նրան և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը