Տնտեսական

22.06.2022 18:54


Ամերիաբանկը՝ Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովի Platinium հովանավոր (տեսանյութ)

Ամերիաբանկը՝ Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովի Platinium հովանավոր (տեսանյութ)

Երևանում կայացավ Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովը, որի ընթացքում քննարկվեցին ստարտափների զարգացման համար կարևոր նշանակություն հարցեր։

Գագաթնաժողովի ընթացքում ապագա unicorn ընկերությունների հիմնադիրները ներկայացրեցին իրենց հաջողության պատմությունները՝ մոտիվացնելով երիտասարդ ստարտափերներին։

Կարևորելով հայաստանյան էկոհամակարգերի ստեղծումն ու զարգացումը, Orion Summit 2022-ին՝ որպես Platinium հովանավոր, միացել էր նաև Հայաստանի առաջատար ֆինանսական-տեխնոլոգիական կառույցը՝ Ամերիաբանկը, որը թվային էկոհամակարգերի ներդրմամբ միակն է Հայաստանում։Երևանում կայացավ Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովը, որի ընթացքում քննարկվեցին ստարտափների զարգացման համար կարևոր նշանակություն հարցեր։

Գագաթնաժողովի ընթացքում ապագա unicorn ընկերությունների հիմնադիրները ներկայացրեցին իրենց հաջողության պատմությունները՝ մոտիվացնելով երիտասարդ ստարտափերներին։

Կարևորելով հայաստանյան էկոհամակարգերի ստեղծումն ու զարգացումը, Orion Summit 2022-ին՝ որպես Platinium հովանավոր, միացել էր նաև Հայաստանի առաջատար ֆինանսական-տեխնոլոգիական կառույցը՝ Ամերիաբանկը, որը թվային էկոհամակարգերի ներդրմամբ միակն է Հայաստանում։

Գագաթնաժողովի քննարկմանը բանախոսեց և Ամերիաբանկի փորձով կիսվեց բանկի ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը, որը շեշտեց այն հանգամանքը, որ Ամներիաբանկը կարևորում է թվային տրանսֆորմացիան և գնում է այդ ճանապարհով։

«Մեր գլխավոր նպատակն այն է, որ Ամերիաբանկը նոր ձևավորվող ստարտափների համար բացի ֆինանսական ծառայություններ տրամադրող կառույց լինելուց, հանդես գա նաև որպես թվային տեխնոլոգիաների և էկոհամակարգերի գործընկեր ու աջակից»,-ասաց Շամցյանը։

Գագաթնաժողովին մասնակցում էին տեխնոլոգիաների, ֆինանսների, բիզնեսի և այլ ոլորտներում միջազգային ճանաչում ունեցող հիմնադիրներ, ներդրողներ, խորհրդատուներ և մասնագետներ։ Այցելուները հնարավորություն ունեցան լսելու բանախոսների՝ համաշխարհային առաջատար ընկերություններ Adobe-ից, SADA-ից, Embodied-ից, cognaize-ից, Scylla-ից, Grand Thornton-ից, Startup Lithuania-ից և այլն:

Orion Summit 2022-ի շրջանակում քննարկվեցին ստարտափների ու բիզնեսների աճի համար 5 կարևորագույն թեմաներ, որոնցից մեկը ESOP-ն է` աշխատակիցների բաժնետիրացման ծրագիրը:

Ամերիաբանկը առաջիններից մեկն է, որ Հայաստանում դեռևս 2016 թ-ին ներդրել է ESOP ծրագիրը։ Ամերիաբանկի իրավական հարցերի գծով տնօրեն Դավիթ Սարգսյանը գագաթնաժողովի ընթացքում ներկայացրեց ընկերության հաջողված փորձը այս ուղղությամբ։

«ՀՀ-ում թվայնացման զարգացումը կարևորելով, Ամերիաբանկը՝ տարբեր բնագավառներում լինելով նորարար, իր մասնակցությունն է ունեցել միջոցառմանը՝ դառնալով Platinium հովանավոր։ Մենք նպատակաուղղված աշխատանքներ ենք տանում տարբեր էկոհամակարգերի զարգացման ուղղությամբ և կարծում ենք, որ այս միջոցառումը կարևորագույն քայլերից մեկն է, որը կխթանի հանրապետությունում այդ համակարգերի զարգացումը»,-ասաց նա։

Orion Summit 2022 գագաթնաժողովին հրավիրված գլխավոր բանախոսն էր ներդրումային բանկերի և ֆինանսական խորհրդատվության ոլորտում ճանաչված մասնագետ Մարկ Չենյանը։ Միջոցառմանն իրենց ելույթներով հանդես եկան նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Այս խորագրի վերջին նյութերը