ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանը «7օր»–ի հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ կրթության որակ ասելով առաջին հերթին պետք է հասկանալ այն պայմանները, որտեղ կազմակերպվում է այդ կրթությունը։
–Ինչպիսի պայմաններում կազմակերպում ենք կրթությունը, այնպիսի արդյունք էլ կստանանք,–ասել է Ա. Բախշյանը, ով սեպտեմբերի 1–ը դիմավորել է Մեծամորի թիվ 2 ավագ դպոցում։ Այնտեղ 430 աշակերտ է ուսանում, բայց դպրոցի շենքն անմխիթար վիճակում է։
–Եթե միայն տեսնեք Մեծամորի ավագ դպրոցի վիճակը։ Ակնկալել, որ այնտեղ պիտի ունենանք մի արդյունք, որով հիանանք, պատրանք է։ Նա՛խ պայման պետք է ապահովենք։ Երեխայի կրթության կարիքը 5–րդն է։ Առաջինը ընտանիքն է, երկրորդը՝ ապահովվածությունը, կուշտ և տաք լինելը, սիրված լինելը. համապատասխան միջավայրում պետք է լինի երեխան։ Ցուրտ, սառը, գլխին կաթացող դասասենյակում ոչ մի աշակերտ չի կարող տալ կրթության այն որակը, որի մասին մենք երազում ենք,–հավելել է պատգամավորը։
Ա. Բախշյան. «Նախ պայմաններ, հետո կրթության որակ»

7or.am