Քաղաքական

22.06.2022 13:02


ԴԱՀԿ-ն առգրավել և վաճառում է տրուսիկներ

ԴԱՀԿ-ն առգրավել և վաճառում է տրուսիկներ

Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ վարկերի և պարտքերի տակ ճկռող քաղաքացիներից խոսելով: Նա ասում էր, որ մարդկանց օգտագործում են, խլում են գույքն ու ունեցվածքը, հետո խոստացավ, որ վարկային համաներում հայտարարել, բարենպաստ դաշտ կստեղծի, մի խոսքով մարդկանց կյանքը կբարելավի:

Հիմա՝ այդ խոստումներից արդեն չորս տարի անց, առաջարկում ենք մի պարզ օրինակով հասկանալ, թե ինչ փոխվեց: Ուսումնասիրենք Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկային աճուրդը: Նշենք, որ այստեղ տեղադրված են այն իրերը, որոնք առգրավված են քաղաքացիներից ֆինանսական պարտավորությունները չկատարելու պատճառով:

Այսպես, այստեղ վաճառվում է թվով 904 անշարժ գույք, այդ թվում՝ վարելահողեր, պտղատու այգիներ, բնակելի տներ, բնակարաններ, անասնագոմ:

Ոսկերչական և այլ արժեքավոր իրեր՝ թվով 277 հատ, հաստոցներ և սարքավորումներ՝ թվով 10: Վաճառվում է ալկոհոլային խմիչք՝ կոնյակ։ Մատիտի սրիչի մեկնարկային գինը 2200 դրամ է։ Աճուրդի է հանվել նաև ռետին, պատի ջահ, վագոն տնակ՝ 95 հազար դրամ:

Ամենից հետաքրքրականը նաև այն է, որ առգրավվել և վաճառքի են հանվել կանացի և տղամարդու վարտիքներ:

No description available.

No description available.

No description available.

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը