Լրահոս

22.06.2022 11:13


Սևան-Գավառ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճահճում. կան զոհեր

Սևան-Գավառ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճահճում. կան զոհեր

Հունիսի 22-ին, ժամը 02։11-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճահճում։

Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 2-րդ կմ-ին «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կոտրել երկաթյա արգելապատնեշը և շրջվել ճահճացած ջրի մեջ:

Ջրափրկարարները ճահճաջրից դուրս են բերել վարորդի և ուղևորի դիերը, այնուհետև հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս բերել ճահճաջրից:

Այս խորագրի վերջին նյութերը