Ո՞վ է դրդել Գագիկ Ջհանգիրյանին ստիպել Ռուբեն Վարդազարյանին հրաժարական տալ
Շարունակում եմ հետևել Գագիկ Ջհանգիրյան-Ռուբեն Վարդազարյան սկանդալային ձայնագրության մեկնաբանությունները։ Սակայն, այս անգամ անուններ չեմ տա։ Պատճառը՝ ուղղակի չեմ ցանկանում նրանցից ոմանց անունները հնչեցնել իմ էջում։
Դրանք բոլորը «հերոսաբար» հայհոյում, քննադատում են և Գագիկ Ջհանգիրյանին և Ռուբեն Վարդազարյանին և այլ դատավորների։ Նրանք մեծ-մեծ խոսում են, այսպես կոչված վեթինգի անհրաժեշտության մասին, այն չանելու համար քննադատելով նույնիսկ իրենց պաշտելի բռնապետիկին։ Նրանցից ոմանք նույնիսկ դիմումներ են ներկայացնում քննչական մարմիններ։ ․․․Ծափահարություններ․․․
Բայց․․․ նրանք բոլորը «չեն նկատում», թե ով է դրդել Գագիկ Ջհանգիրյանին ստիպել Ռուբեն Վարդազարյանին հրաժարական տալ, ով է հրահանգել «սի․․մ» գործ հարուցել, ում հրահանգով Գագիկ Ջհանգիրյանը նշանակվեց ԲԴԽ անդամ։ Ինչպե՞ս կարող են նրանք լինել սկզբունքային և , ինչպես ասում են, «ձուկը գլխից բռնել»։ Ինչպես կարելի է պահանջել իրենց պաշտելի բռնապետիկի հրաժարականը։
Նրանք ձևեր են թափում՝ թաքնվելով վեթինգ, Գագիկ Ջհանգիրյան, Ռուբեն Վարդազարյան, դատավորներ, շղարշի ետևում՝ փաստորեն արդարացնելով բռնապետիկին, իբր նա այս ամենից անտեղյակ է, միամիտ և մոլորյալ, որ վստահել է Գագիկ Ջհանգիրյանին։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից