Աշխարհ

21.06.2022 19:39


Լուկաշենկոն նահանգապետների և գիտնականների հետ ճաշի ժամանակ իր շանը թույլ է տվել բարձրանալ ու քայլել սեղանի վրա (տեսանյութ)

Լուկաշենկոն նահանգապետների և գիտնականների հետ ճաշի ժամանակ իր շանը թույլ է տվել բարձրանալ ու քայլել սեղանի վրա (տեսանյութ)

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնվել է անհարմար իրավիճակում, իր Ումկա անունով շանը Բերքի տոնի առթիվ նահանգապետների և գիտնականների համար կազմակերպված խնջույքի ժամանակ թույլ է տվել ճաշի սեղանին բարձրանալ, գրում է news.ru-ն։

Սեղանով քայլող շունն ակնթարթորեն գրավել է հավաքվածների ուշադրությունը։ Ումկայի հետ տեսանյութը հրապարակվել է Բելառուսի նախագահի լրագրողական թիմի կողմից։ Սակայն Telegram-ի օգտատերերը չեն գնահատել այս արարքը՝ համարելով, որ շանը ճաշասեղանին դնելու որոշումը խախտում է հիգիենայի կանոնները, ինչպես նաև անհարգալից վերաբերմունք է հավաքված հյուրերի նկատմամբ։

Հարկ է նշել, որ սա Ումկայի առաջին հայտնվելը չէ Լուկաշենկոյի ճաշի սեղանին։ Անցյալ տարի նրան տեսել էին Բելառուսի նախագահի ընթրիքին իր որդու՝ Նիկոլայի հետ ճաշատեսակների մեջ։

Տեսանյութը` այստեղ։

Այս խորագրի վերջին նյութերը