Կարծիք

21.06.2022 19:16


Մեկդ էդ ՔՊ-ական նախկին լրագրողին բացատրեք կանխամտածված սպանության ու դժբախտ պատահարի տարբերությունը

Մեկդ էդ ՔՊ-ական նախկին լրագրողին բացատրեք կանխամտածված սպանության ու դժբախտ պատահարի տարբերությունը

Մեկդ էդ ՔՊ-ական նախկին լրագրողին բացատրեք կանխամտածված սպանության ու դժբախտ պատահարի տարբերությունը։

Օրինակ, եթե մի ՔՊ-ական դեպուտատ փողոցով գնա, քաղաքացիներից մեկը գա բացականչի այ հողատու ու թքի երեսին, էդ ընթացքում ոտքը սղա-ընկնի-կոտրվի, դա կկոչվի դժբախտ պատահար։ Բայց որ կալաշնիկովով ու այլ զենքերով մարդկանց գյուլում են, երկուսը զոհվում է, մեկը ծայրահեղ վիճակում է հայտնվում, ևս 4-ը վերակենդանացման բաժանմունքում, դա դժբախտ պատահար չէ։

Չնայած սրանց համար պատերազմն ու 5 հազար զոհն էլ էր դժբախտ պատահար։

Եթե դրան կարողանաք սա բացատրել, խնդրում եմ, նաև կբացատրեք, թե ինչ է նշանակում բացառել։ Երբ ասում է․ «Մենք բացառում ենք հեռախոսային արդարատության երևույթները մեր երկրում», ուրեմն պետք է նման դեպքեր ընհանրապես չլինեն։ Բայց մենք ունենք հետևյալ դեպքերը․

1․ ԱԱԾ և ՀՔԾ տնօրենները զանգով ճշտում են, թե ում պետք է ուզած-չուզած կալանք տալ, ում պետք է գրավով բաց թողնել։

2․ Վարչապետը ԱԱԾ տնօրենից հարցնում է, թե այսինչի կալանքը եղե՞լ ա, թե դեռ ոչ։

3․ Վարչապետի օգնականը խմբագրում է քննիչին, քրեական գործի մեջ շտկումներ է անում։

4․ Վարչապետը հրամայում է շրջափակել դատարանների դռները։

5․ ԲԴԽ անդամը ԲԴԽ նախագահին ասում է՝ ՍԴ-ն քանդել ա Նիկոլը ու ԲԴԽ-ն էլ կքանդի, եթե չգնաս, մտածի քո ապագայի մասին, երեխեք ունես։

6․

7․

100․ դեռ ինչքա՜ն բաներ են բացահայտվելու․․․

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը