Սարկոզի. «Հնարավոր է՝ Իրանին միջուկային հարված հասցվի»
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հայտարարել է, որ իրանական միջուկային խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ բանակցությունների տապալումը կարող է բերել նրան, որ Իրանին միջուկային հարված հասցվի։
–Իրանի նկրտումները ռազմական և միջուկային ոլորտներում ավելի ու ավելի վտանգավոր են դառնում։ Վտանգավոր է նաև բալիստիկ հրթիռների մշակումը։ Այս ամենը կարող է բերել նրան, որ կազմակերպությունները կանխարգելիչ հարվածներ հասցնեն իրանական օբյեկտներին։ Դա խոշոր ճգնաժամ կառաջացնի, որը Ֆրանսիան չի ցանկանում թույլ տալ,– Փարիզում ելույթ ունենալով ֆրանսիական դեսպանների առջև՝ հայտարարել է նա։
Միևնույն ժամանակ Ֆրանսիայի նախագահը չի հստակեցրել՝ արդյոք ո՞ր երկրներն են մասնակցելու Իրանին հրթիռային հարվածներ հասցնելու ծրագրին։
Սարկոզին հանդես է եկել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների խստացման օգտին։
–Իրանը հրաժարվում է մասնակցել բանակցություններին։ Նա նորանոր սադրանքների է դիմում։ Այդ պատճառով միջազգային հանրությունը պետք է պատրաստվի վճռորոշ պատասխանի։ Մենք պետք է միասնություն և ամրություն պահպանենք։ Ավելի խիստ պատժամիջոցներ են պահանջվում,–հայտարարել է Սարկոզին։