Դանակահարություն Նոր Խարբերդում. դանակահարողը նույն գյուղից էր՝ 18 տարեկան
Հունիսի 20-ին, ժամը 02.50-ին, ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, ձախակողմյան հեմոպնևմոթորաքս» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել Այնթապ գյուղի 23-ամյա մի բնակիչ: Նա հայտնել էր, որ Այնթապում ընկել է:
Ոստիկանությունից հայտնում են, որ հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը: Ըստ բժշկի տեղեկանքի՝ երիտասարդն ի վիճակի չէր բացատրություն տալու:
Մասիսի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 20-ին, ժամը 08.20-ին, Նոր Խարբերդ գյուղի 32-րդ փողոցից կասկածանքով բերման ենթարկեցին նույն գյուղի 18-ամյա մի բնակչի: Բացատրական աշխատանքի արդյունքում նա խոստովանեց, որ հունիսի 19-ի ժամը 22.00-ի սահմաններում Նոր Խարբերդի 21-րդ փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակահարել էր 23-ամյա այնթապցուն:

Հարուցվել է քրեական գործ:
18-ամյա երիտասարդը ձերբակալվել է: