Լրահոս

21.06.2022 13:46


Երևանում 29-ամյա վարորդը Opel-ով բախվել է երկաթե սյանը, տապալել էլեկտրասյունն ու հայտնվել մայթին, կա 1 զոհ, 1 վիրավոր

Երևանում 29-ամյա վարորդը Opel-ով բախվել է երկաթե սյանը, տապալել էլեկտրասյունն ու հայտնվել մայթին, կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ հունիսի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։40-ի սահմաններում Աշտարակի խճուղում՝ Մելքումովի 26/2 հասցեի դիմաց, Երևանի բնակիչ՝ 29-ամյա Հրանտ Ղալեչյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե սյանը, կոտրել այն, այնուհետև առաջ ընթացել ու բախվել մայթին գտնվող էլեկտրասյանը, տապալել այն և առաջ ընթանալով՝ հայտնվել մայթին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Հ. Ղալեչյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր՝ Երևանի բնակիչ, 30-ամյա Վոլոդյա Մուրադյանը մարմնական վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ խմբի պետ Արամայիս Մանուկյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Ա. Փարսադանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու պարեկները, և օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Այս խորագրի վերջին նյութերը