Սարկոզի. «Ֆրանսիան կանի ամեն հնարավորը, որպեսզի դադարեցնի Սիրիայի ճգնաժամը»
«Gazeta.ru»–ն հայտնում է, թե Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին ասել է, թե Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կատարել է անուղղելին, և Ֆրանսիան կանի ամեն հնարավորը, որպեսզի դադարեցնի Սիրիայի ճգնաժամը։
«Այն, ինչ արել է Սիրիայի նախագահը, անուղղելի է, և Ֆրանսիան իր գործընկերների հետ կանի ամեն հնարավորը օրենքի սահմաններում, որպեսզի սատարի սիրիական ժողովրդի՝ ազատության և ժողովրդավարության ձգտումները»,–ֆրանսիական դեսպանների ամենամյա համաժողովի բացման ժամանակ ասել է Սարկոզին։
«Սիրիայի իշխանությունները սխալվում են, եթե կարծում են, թե ժողովուրդը կպաշտպանի իրենց»–նշել է Ֆրանսիայի նախագահը։
Սիրիայում արդեն հինգ ամիս շարունակվում են նախագահ Ասադի հրաժարականը պահանջող բողոքի ցույցերը։ ՄԱԿ–ի գնահատականների համաձայն՝ դրանց ժամանակ զոհվել է 2,2 հազար մարդ։