Աշխարհ

21.06.2022 13:06


Ռուսաստանն արգելել է Ադրբեջանից 530,6 տոննա միրգ-բանջարեղենի ներկրումը

Ռուսաստանն արգելել է Ադրբեջանից 530,6 տոննա միրգ-բանջարեղենի ներկրումը

«Ռոսսելխոզնադզոր»-ը հունիսի սկզբից թույլ չի տվել Ադրբեջանից 530,6 տոննա բուսաբուծական արտադրանքի ներմուծում Ռուսաստան, հայտնում է minval.az-ը։

Մասնավորապես, Ռուսաստանի Դաշնություն չի թույլատրվել ներմուծել Ադրբեջանից 320,9 տոննա թարմ լոլիկ, 99,8 տոննա կարտոֆիլ և 109,9 տոննա կեռաս։

Մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ ներկրման արգելքի պատճառ է դարձել հարավամերիկյան լոլիկի ցեցը (Tuta absoluta Povolny), կարտոֆիլի ցեցը (Phthorimaea operculella (Zeller) և արևելյան ցեցը (Grapholitha molesta):

Բուսաբուծական մթերքների մասով փորձագետները որոշում են կայացրել ապրանքները վերադարձնել արտահանող երկրներ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը