Ինչու Վահագն Խաչատրյան/Խաչատուրյանը հիշեցրեց Նիկոլի պետական հանցագործության մասին
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը/խմբակցությանը կից նախագահ նշանակված Վահագն Խաչատրյան/Խաչատուրյանը մեկնել էր Ռուսաստան։ Մեկնել էր որպես արարողակարգային գործիչ, բայց վերադարձավ որպես Նիկոլ Փաշինյանի հանցագործությունը հիշեցնող։
Բանն այն է, որ Վահագնը հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Դե Վահագնի անվան դիմաց գրում են ՀՀ նախագահ, ուստի արարողակարգով նա կարող է հանդիպել ՌԴ նախագահի հետ։ Հանդիպումն այդ կմոռացվեր, եթե չլինեին ՔՊ–ին կից նախագահի խոսքերն այն մասին, որ 2020–ի հոկտեմբերի 19–ին հնարավորություն կար կանգնեցնել պատերազմը։ Այդ մասին առաջին անգամ խոսել էր Պուտինը՝ զարմանք հայտնելով, թե ինչու Նիկոլ Փաշինյանը չի համաձայնել հոկտեմբերի 19–ին գնալ հրադադարի, հատկապես որ Արցախի տարածքների մեծ մասը դեռ հայկական վերահսկողության տակ էին ու Շուշին հոկտեմբերի 19–ի պայմաններով չէր անցնելու Ադրբեջանին։
Նիկոլը չհամաձայնեց հոկտեմբերի 19–ին կանգնեցնել պատերազմը, ինչը բերեց մարդկային ու տարածքային զգալի կորուստների։ Ինչպես հետո նա ինքնախոստովանեց՝ մինչև Շուշին չհանձնվեր, պատերազմը չէր կանգնելու։
Վահագն Խաչատրյանը թարմացրեց հոկտեմբերի 19–ի թեման, և հարց է առաջանում, թե ինչու։ Կան տարբեր վարկածներ։
Վարկած 1–ին
Վահագն Խաչատրյան/Խաչատուրայնի գործունեությանը ծանոթ մարդիկ գիտեն, թե ինչ տեսակի մարդ է նա։ Քաղաքականապես տհաս է ու դատարկ, մասնագիտական առումով՝ միջակություն, մարդկային առումով՝ անդեմ։
Քաղաքական տհասությունը կարող էր պատճառ լինել, որ նա ակամայից «փուռը» տվեց Նիկոլին։ Հոկտեմբերի 19–ի մասին հիշելով՝ նա ուզում էր Պուտինին քծնել, բայց ստացվեց Նիկոլին հանցագործության մեջ մեղադրել։
Վարկած 2–րդ
Թեև Վահագն Խաչատրյան/Խաչատուրյանը քաղաքականապես տհաս է, բայց նույնիսկ նա է հասկանում, որ Նիկոլը քաղաքական լեշի է վերածվել ու շուտով թռնելու է աթոռից։ Նա նաև ՌԴ–ում զգացել է, որ Կրեմլում «սպիսատ» են արել Նիկոլին։ Այս ամենից ելնելով՝ Վահագնը որոշել է մտնել «թրենդի» մեջ ու փչացնել Նիկոլին։ Այսինքն՝ այս վարկածի համաձայն՝ Վահագնը դիտմամբ է հիշեցրել Նիկոլի պետական հանցագործության մասին, որպեսզի նրա ֆոնին դրական ընկալվի և՛ Ռուսաստանում, և՛ Հայաստանում։ Այսինքն՝ նույնիսկ դիշովկա «նախագահն» է անցնում Նիկոլի վրայով։ Ահա այսպիսի բաներ։

Պետրոս Ալեքսանյան