«Հակասություններն այս կառավարության կրեդոն են. պետք է այս մարդկանցից փրկել տնտեսությունը». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է․ ՀՅԴ էկոնոմիկայի և ֆինանսների հանձնախմբի նախագահ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանի հետ զրույցում անդրադարձել ենք արտարժույթի փոխարժեքների տատանումների ազդեցությանը, սպասվելիք օրենսդրական մի շարք փոփոխությունների հնարավոր ռիսկերին:
Անդրադառնալով արտարժույթի շուկային՝ Արմեն Գրիգորյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ դոլար-դրամ, ռուբլի-դրամ փոխարժեքների վայրիվերումները բացասական ազդեցություն ունեն հայկական տնտեսության վրա: «Բիզնեսն ապահով է, երբ չկան կտրուկ տատանումներ և անկանխատեսելի դրսևորումներ: Ընդ որում, սա վատ է անդրադառնում թե՛ ներմուծող, թե՛ արտահանող ընկերությունների գործունեության վրա: Որպեսզի ավելի հասկանալի լինի, բերենք մեկ-երկու օրինակ: Արտահանող ընկերություններն իրենց փաստաթղթերն արտարժույթով են կազմում, որի դիմաց ստացված վճարումները դրամի վերածելուց պարզ է դառնում, որ մեծ վնաս է կրել, դրամով արտահայված չափը կարող է չփակել ծախսերը: Ներմուծման դեպքում մի փոքր այլ է: Դիտարկենք կարճաժամկետ կտրվածքով, կստացվի հետևյալը. նրանք գնում են էժան դոլար և ներմուծում անելուց պետք է վստահ լինեն, որ դոլարը կտրուկ չի բարձրանա, որպեսզի կարողանան նորից նույն քանակի ապրանքներ ներմուծել: Սա է խնդիրը, որ դոլարի փոխարժեքի բարձրացման ժամանակ ապրանքները թանկանում են, իսկ դրամի արժևորման դեպքում վստահորեն չեն իջեցնում ապրանքի գները: Փոխարժեքի այս տատանումները կապված են թե՛ ներքին դրամավարկային քաղաքականության վարման և թե՛ արտաքին ազդակների հետ, օրինակ՝ ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների»,-ասաց մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է վերոնշյալ տատանումների ֆոնին ԿԲ-ի և էկոնոմիկայի նախարարության միջև փոխադարձ մեսիջներին, նաև որոշակի հակասությանը, Ա. Գրիգորյանը ընդգծեց. «Չնայած նրան, որ տնտեսության վրա ազդող գործոնները տարբեր են, միևնույնն է, լուծումները պետք է տրվեն Հայաստանում: Չի կարելի նստել և բացատրել, թե ինչ է տեղի ունենում, դա բոլորը տեսնում են: Պատասխանատուները չպետք է սահմանափակվեն փաստերի արձանագրմամբ, կոնկրետ աշխատանքներ են պետք: Հաշվի առնելով այս մարդկանց վարքագիծը՝ նրանց միջև աշխատանքային փոխվստահության և համագործակցության որակից կարելի է ենթադրել, որ թիմային աշխատանքը վաղուց բացակայում է: Էկոնոմիկայի նախարարության մասին տեսակետ չունեմ, չեմ էլ ցանկանում որևէ գնահատական տալ: Այստեղ փոփոխություններն են լուծումը, պետք են նոր մարդիկ, նոր մոտեցումներ և նոր կառուցվածք: Կարճ ասած՝ պետք է ազատել աշխատանքից շատերին և վերակառուցել այդ նախարարությունը, որն առանց քաղաքական փոփոխության հնարավոր չէ: Պետք է այս մարդկանցից փրկել տնտեսությունը, գյուղատնտեսությունը, որի ցուցանիշներն աղետալի են: Միայն վերջին 4 տարվա մշակվող հողերի չափերի, բերքատվության անկումները բավարար են, որպեսզի օր առաջ փոփոխություններ տեղի ունենան:
Կենտրոնական բանկը փորձում է իր նեոլիբերալ կուրսն առաջ տանել: Գնաճը զսպող հիմնական կառույցը լինելով՝ վերջերս տնտեսական հանձնաժողովի նիստում հայտարարեցին, որ գնաճն այդքան էլ կապված չէ փոխարժեքի տատանման հետ, այլ՝ Լարսի, տրանսպորտային ծախսերի, լոգիստիկ պատճառների: Իհարկե, այդպես չէ. չի կարելի ոչինչ չանել, իսկ մեղավորներ փնտրել հարևան երկրներում: Ընդ որում, հակասություններն այս կառավարության կրեդոն են, հակասություններ կան բոլոր ոլորտներում, նույնիսկ հայտարարությունների, ծրագրերի և ռեալ՝ «գետնի վրա» կատարված աշխատանքի մեջ: Հակասությունների չեմպիոն կառավարություն ունենք, որից պետք է օր առաջ ազատվել»:
Անդրադառնալով կանխիկի սահմանափակման մասին օրենքին, որը կգործի հուլիսի 1-ից, Արմեն Գրիգորյանը մատնանշեց մի քանի ռիսկի մասին: «Հայ հասարակությունը պատրաստ չէ ամբողջապես անցնել անկանխիկ գործառույթների: Երևանից դուրս մարդիկ դեռ ապրանքափոխանակությամբ են զբաղվում, մարզերում, սահմանամերձ բնակավայրերում խնդիրներ կան: Բանկերը հեռու են, բանկոմատների ներգրավվածությունը՝ սահմանափակ: 300 հազար դրամից ավելի գնումները ֆիզիկական անձինք պետք է կատարեն անկանխիկ, 80 հազար դրամից ավելի գումար գրավատունը կանխիկ չի կարող տրամադրել, առաքման եղանակով ապրանքների մատակարարումները խանութ-կրպակներին պետք է առաքել անկանխիկ վճարման պայմանով: Կառավարությունը փաստարկներ բերելուց առաջ պետք է ուսումնասիրեր զարգացած երկրների փորձը: Օրինակ՝ Ավստրիայում, Կիպրոսում, Իռլանդիայում, Իսլանդիայում, Լատվիայում, Լիտվայում, Ֆինլանդիայում կանխիկի սահմանափակում չկա, Բելգիայում՝ 3000 եվրո, Բուլղարիայում՝ 5110 եվրո, Չեխիայում՝ 14000 եվրո, և այդպես շարունակ: Կանխիկ դրամի շրջանառության կրճառումը իր ծանր հետևանքն է թողնելու տնտեսության վրա: Դրամի շրջանառության թափանցիկության անհրաժեշտությունը ոչ ոք կասկածի տակ չի դնում, բայց հետևանքները գնահատված չեն»,-ընդգծեց տնտեսագետը:
Ինչ վերաբերում է կառավարության մեկ այլ նախաձեռնությանը, ըստ որի, ֆիզիկական անձանց համար ևս պատրաստվում են եկամուտների հայտարարագրման համակարգ ներդնել, որն ուժի մեջ կմտնի 2024 թվականից՝ 2023-ի եկամուտների համար, Արմեն Գրիգորյանը շեշտեց. «Այս բեռի տակ չի կարելի մարդկանց համատարած դնել մի երկրում, որի քաղաքացիներն, ըստ էության, ապրում են տրանսֆերտներով, խրված են տարրական կենսական խնդիրների մեջ, և ամեն երկրորդ քաղաքացին համարվում է չափավոր աղքատ: Հարցը կքննարկենք, երբ դրա օրենսդրական կարգավորումների նախագծերն ամբողջական կլինեն, առկա կլինեն հաշվառող մարմինն ու տեխնիկական հագեցվածությունը: Եթե միտք ունեն, որ մեր քաղաքացիների տվյալների բազան պետք է վարեն դրսում, ապա դա անել չի կարելի: Եվ, վերջապես, մի շատ կարևոր դիտարկում ունեմ այս կոնտեքստում՝ հույս ունեմ, որ այս կառավարությունը նշած թվականներին չի լինի»: