Լրահոս

20.06.2022 20:16


Ինչպես կրակոցը դարձավ կրակոցներ, որսորդական հրացանը՝ «Կալաշնիկով», և քաղհասարակություն կոչվածի ամլությունը

Ինչպես կրակոցը դարձավ կրակոցներ, որսորդական հրացանը՝ «Կալաշնիկով», և քաղհասարակություն կոչվածի ամլությունը

Երեկ երեկոյան Ապարանում կրակոցներ էին հնչել: Ըստ սկզբնաղբյուր կայքի՝ Նիկոլ Փաշինյանի կուսակցության՝ «Քաղաքացիական պայմանագրի» (ՔՊ) պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատները և Արագածոտնի ՔՊ-ական փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին վիճաբանել են ապարանցի մի խումբ երիտասարդների հետ, ինչի հետևանքով վերոնշյալ մարդիկ (Մաթոսի և Էդգարի բարեկամներն ու ընկերները) «Կալաշնիկով» ինքնաձիգով կրակել են երիտասարդների վրա: Դեպքը տեղի է ունեցել Ապարանի Նիգավան միջնահատվածում։

Կայքը նշում էր 1 զոհի մասին: Քիչ ավելի ուշ տեղեկություն տարածվեց երկրորդ զոհի, իսկ այսօր առավոտյան՝ արդեն 3-րդ սպանվածի մասին: 4 հոգի վիրավոր են:

Politik.am-ի տեղեկություններով՝ ՔՊ-ականների հարազատները կրակել են երիտասարդների վրա, քանի որ նրանք հայհոյել են Նիկոլ Փաշինյանին։
Ոստիկանությունը ողբերգության առնչությամբ առաջին հաղորդագրությունը տարածեց միայն 00:22-ին, երբ արդեն հայտնի էին անգամ առնվազն մեկ սպանվածի ու բոլոր վիրավորների անունները: Բժշկական կենտրոնից էլ տեղեկացրել էին, որ վիրավորներն ի վիճակի չեն բացատրություն տալ:

Ոստիկանության տարածած հաղորդագրությունն այնքան անհեթեթ էր ՔՊ-ական «քիլլերներին» ու նրանց թևեր տվողներին արդարացնելու տեսանկյունից, որ չէին էլ նայել՝ ինչ են գրում, և իրավական տեսանկյունից ինչ խնդիրներ են ստեղծում իրենց համար:

Նախ շտապել էին հայտարարել, որ միջադեպի պատճառը կենցաղային է: Փաստորեն, այն դեպքում, երբ միջադեպի մասնակից անձանցից որևէ մեկն ի վիճակի չի եղել բացատրություն տալ, ոստիկանությունը միայն իր ու իրենից վեր կանգնած ինչ-որ մեկի բնազդով հասկացել է, որ դեպքը կենցաղային է, և, որ կապ չունի Նիկոլ Փաշինյանին հայհոյելու հետ:

Հաջորդ ձևակերպումն արդեն հնարավոր չէր կարդալ առանց տեքստը ձևակերպողին հրահանգավորողի ու հաստատողի տարրական գրագիտությանը կասկածելու:

Ըստ ոստիկանության տրամաբանության՝ որսորդական հրացանի միայն մեկ կրակոցը բավարար էր 3 զոհ ու 4 վիրավոր ունենալու համար: Ինչպես ասում են՝ առանց մեկնաբանությունների:

Թե ինչպե՞ս և ինչո՞ւ «Կալաշնիկովը» դարձավ որսորդական հրացան, ինքնին պարզ է դեպքն ի սկզբանե կենցաղային որակելու տեսանկյունից:

Եվ վերջում ևս մեկ անգամ՝ միջադեպը քաղաքական ենթատեքստ չի պարունակում: 20 րոպե անց ոստիկանությունը խմբագրեց իր հաղորդագրությունը:

Սկզբնաղբյուրը՝ 168․am-ում

Այս խորագրի վերջին նյութերը