Լրահոս

01.09.2011 09:30


Ապստամբները ձերբակալել են Քադաֆիի կառավարության արտգործնախարարին

Ինչպես հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, լիբիացի ապստամբները ձերբակալել են Աբդուլատի ալ Օբեյդիին, որը գնդապետ Մումար Քադաֆիի կառավարությունում զբաղեցնում էր արտգործնախարարի պաշտոնը։

Լրագրողի խոսքերով՝ ձերբակալությունը տեղի է ունեցել նախկին նախարարի ֆերմայում, որը  գտնվում է Տրիպոլիի արևմտյան մասում։

Աբդուլատի ալ Օբեյդին Լիբիայի արտգորնախարարի պաշտոնը զբաղեցրել  է 2011թ.–ին, այն բանից հետո, երբ նրան նախորդող Մուսա Կուսան բորոբոքվող հակամարտության ֆոնին փախել էր Մեծ Բրիտանիա։

Միևնույն ժամանակ Քադաֆիի  որդին՝ Սեիֆ ալ Իսլամը, ձայանագրությոն է տարածել, որում ասվում է, թե գնդապետի մտերիմները շարունակում են պայքարը և շուտով հաղթանակի  կհասնեն։ «AFP»–ն հայտնում է, որ Սեիֆ ալ Իսլամը նաև զգուշացրել  է ապստամբներին չգրոհել  Սիրտ քաղաքը, քանի որ նրանց այնտեղ սպասում են Քադաֆիի 20 հազ. զինված աջակիցներ։

Այս խորագրի վերջին նյութերը