Այսօր՝ սեպտեմբերի 1–ին, ամբողջ աշխարհում, այդ թվում և Հայաստանում, նշվում է Գիտելիքի միջազգային օրը: Հայաստանի Հանրապետության 1400 դպրոցներն այսօր իրենց դռներն են բացել դպրոցականների առջև:
Գիտելիքի օրվա նախօրեին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի է ունեցել կրթության ոլորտի ներկայացուցիչների օրհնության արարողություն: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ բուհերի ռեկտորներ, դպրոցների, քոլեջների, ուսումնարանների և մանկապարտեզների տնօրեններ, ինչպես նաև հանրակրթական դպրոցների աշակերտներ:
Եկեղեցական արարողակարգից հետո Ամենայն Հայոց Հայրապետն օրհնության խոսք է ուղղել ներկաներին։
Նշենք, որ, ինչպես ամեն տարի, այսօրվանից էլ Հայաստանի ճանապարհային ոստիկանությունը հատուկ գրաֆիկով է աշխատելու. հայտարարվել է տասնօրյակ, որն անցկացվելու է «Ուշադրությո՛ւն, երեխաներ» կարգախոսով։ Ընդգծենք նաև, որ, Երևանի քաղաքապետի որոշմամբ, քաղաքային տրանսպորտը բեռնաթափելու նպատակով մանկապարտեզներում և դպրոցներում պարապմունքներն սկսվում են ժամը 8:30-ին, իսկ բուհերում՝ 9:30–ին։
Այսօր սեպտեմբերի 1–ն է՝ Գիտելիքի օրը