Թեև ոստիկանական հաղորդագրությամբ փորձեցին Ապարանում տեղի ունեցած արյունոտ դեպքերի վրա կպցնել «կենցաղային» պիտակը, բայց ստացվեց ինչպես միշտ։ Ստացվեց փնթի, անգրագետ, հակաիրավական բան, ինչ էլ իր հերթին հաստատեց այն վարկածը, որ Ապարանում ՔՊ–ական պաշտոնյաների բարեկամները կրակել են Նիկոլ Փաշինյանի հասցեին վատ արտահայտված մարդկանց վրա։ Կան զոհեր ու վիրավորներ։
Նիկոլին արյուն է պետք։ Ինքն իրականում արյան վրա է եկել իշխանության ու արյունով է այն պահում։ Ուրիշ բան ինքը չի պատկերացնում։ Սա 90–ականների մթնոլորտի կրկնությունն է։
Նիկոլն առանց արյուն չի կարող գործել։ Արյունն իր սնուցող նյութն է։ Այդ արյունը նա թափեց 2008–ի մարտի 1–ին։ Ունեցանք 10 զոհ։ Հետո այդ արյունը նա շահարկեց, դրա վրա «աչոկներ» հավաքեց՝ դառնալով հնդկական սերիալների սիրահարներին հոգեհարազատ կերպար։
2018–ին տեղի ունեցածն իրականում թավշյա չէր։ Դա ձևի մեջ էր թավշյա։ Բովանդակային առումով դա հետաձգված արյունահեղության միջոցառում էր։ Այդ արյունը թափվեց 44–օրյա պատերազմի ժամանակ։ Ունեցանք հազարավոր զոհեր, վիրավորներ, անտուններ։ Կորցրեցինք Արցախի պետականությունը։
Տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված՝ Նիկոլին հաջողվեց այդ արյունահեղությունից հետո մնալ իշխանության։ Ու հիմա նա կրկին արյուն է թափում, որպեսզի մնա իշխանության։
Նիկոլի մոտիվացիան վախն ու փողն են։
Նիկոլը վախենում է կորցնել իշխանությունը, քանզի գիտի, թե ինչեր է արել ու վախենում է պատասխան տալուց։ Այդ վախը նրան ագրեսիվ է դարձնում ու մղում նոր արյունահեղությունների։
Ապարանում տեղի ունեցած սպանությունների գաղափարական հովանավորը հենց Նիկոլն է։ Ինքն իր թիմակիցներին մղում է հանցանքի, որպեսզի ամրապնդվի․ չէ՞ որ համատեղ գործած հանցանքը միավորում է մարդկանց։
Իշխանության մնալու մյուս մոտիվացիան փողն է։ Նիկոլն ու իր շրջապատն առել են փողի համն ու չեն պատկերացնում, թե ինչպես կարելի է թողնել իշխանությունն ու զրկվել թալանելու անսպառ հնարավորություններից։
Ահա այս երկու հիմնական գործոններն են Նիկոլին պահում աթոռին, ու նա դրա համար արյուն է թափում։ Նա կարող է անգամ սեփական ընտանիքի անդամների արյունը թափել, միայն թե աթոռից չզրկվի, որովհետև վախկոտ է ու ագահ։ Նիկոլին հեռացնելու խնդիր լուծող բոլոր քաղաքական սուբյեկտներն այս հանգամանքները պետք է հաշվի առնեն։
Ինչու է Նիկոլն արյուն թափում․ վախ և ագահություն

Կորյուն Մանուկյան