Հանրապետական տեղափոխվածներից ևս մեկին բժիշկները հույս չեն տալիս (տեսանյութ)
Երեկ երեկոյան Հանրապետական հիվանդանոց են տարվել 3 հրազենային վնասվածքներով երիտասարդներ, որոնցից մեկը մահացել է։ Այս մասին լրագրողներին մանրամասնեց Հանրապետական հիվանդանոցի փոխտնօրեն Աշոտ Կուրղինյանը։
«Ընդունարանում երեքից երկուսի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր՝ գլխի և պարանոցի շրջանում հրազենային վնասվածքներով»,-նշեց Կուրղինյանը։
Նա նաև հայտնեց, որ վիրավորներից մեկի վիճակը մնում է ծանր։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 20:30-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, իրենց մոտ են տեղափոխվել 7 քաղաքացի։ Այս պահին տեղեկությունների համաձայն նրանցից երկուսը մահացել են։

Մանրամասն՝ yerevan.today-ի տեսանյութում։