Կոտայքի մարզում 57-ամյա վարորդը ГАЗ 3110-ով բախվել է էլեկտրասյանը. կա վիրավոր
Երեկ՝ հունիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
shamshyan.com-ի հաղորդմամբ Ժամը 08:20-ի սահմաններում, Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, Կոտայքի մարզի բնակիչ, 57-ամյա Արամ Մ.-ն, դեպի Հրազդան ընթանալիս, իր վարած ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:
Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում: